«Ագապե» ՍՊԸ-ի երկրորդ հանրային քննարկումը երկրորդ անգամ չկայացավ

2018թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի շենքում պետք է տեղի ունենար «Ագապե» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ տարածքի 6-րդ պայմանական բլոկում Կապան համայնքում նախատեսվող նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Քննարկումներ եղան, սակայն հանրային քննարկում տեղի չունեցավ:

 Նախորդ քննարկման մոդելով համայնքապետարանի նիստերի դահլիճի դռան մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր բոյկոտում էին և նշում, որ դեմ են քննարկմանը: Նորանշանակ համայնքապետ Գևորգ Փարսյանն առաջարկեց քաղաքացիներին ներս մտնել և ներսում քննարկել խնդիրները, միաժամանակ պայմանավորվելով, որ սա հանրային քննարկում չի համարվի, պարզապես ավելի կոռեկտ և օրինական կլինի ներսում ներկայացնել բողոքները:

 Նիստերի դահլիճում քննարկումները ծավալվեցին բուռն: Բանն այն է, որ այս ընկերությունն ամենևին վստահություն չի ներշնչում սկսած իր ղեկավարներից ավարտած ծրագրերից:

 Կապանի քննարկումը ներկայացնելու համար Կապան ժամանած  նախկինում Կապանի ոսկու հանքը շահագործող «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը չնայած ներկայացրեց, որ իր ղեկավարած ընկերությունը միջազգային ստանդարտներին համապատասխան է պատրաստվում աշխատել, ամեն դեպքում տարիներով հանքարդյունաբերական գործունեություն ղեկավարած նրա ընկերության մոդելն այլ բան էր փաստում: Հանքարդյունաբերական ընկերությունը դեռևս «Դինո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ անվամբ անհասկանալի գործարքներով իր հաշվեկշռից հանել էր Կավարտի բաց հանքի ռեկուլտիվացիայի պատասխանատվությունը: Ջաբրայանի խոսքով դա իր հետ որևէ կապ ունենալ չէր կարող, քանի որ ինքն ադ տարիներին չէր աշխատում Կապանում, սակայն նրա ասածին ներկաներից հակադարձեցին, որ դա նրա ղեկաված ընկերության աշխատելաոճն է եղել, ինչը թույլ է տալիս կասկածել, որ հետագայում ևս բնության հանդեպ նման անպատասխանատու վերաբերմունք կլինի: Ի դեպ Հ. Ջաբրայանը հրապարակայնորեն ասաց, որ ինքը որևէ կերպ չի հանդիսանում «Ագապե» ՍՊԸ-ի փայաբաժնետեր:

 Անցնենք ընկերության մյուս ներկայացուցիչներին:  Ըստ ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Ագապե» ՍՊԸ հիմնադիրներն են կանադացի Գրեմ Սկոթ Ջոնսոնը և «Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտեր. Ինք.» ԲԲԸ-ը: Գրեմ Ջոնսոնն ընկերության գործադիր նախագահն ու հիմնադիրն է: «Ագապե» ՍՊԸ պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, «AGAPE Հայաստան» տնօրենը Ներսես Կարամանուկյանն է, ով ևս բավականին կասկածելի աշխատանքային փորձ ունի: Նրա կենսագրական ուշագրավ փաստերից է  հայկական երկու խոշոր՝ Արդշին և Անելիք բանկերի գլխավոր գործադիր տնօրեն լինելը, Լիդիան Ինտերնացոնալի Կովկասյան տարածաշրջանային տնօրեն լինելը»: Կարամանուկյանը 2011-2012թթ. հանդիսացել է տարածաշրջանում «Lydian International» ընկերության գործադիր տնօրեն: Մասնավորապես, վերջինս Վրաստանում հանդես է եկել որպես «Lydian International» ընկերության լիազոր ներկայացուցիչ: Նշված ընկերությունը հանքարդյունաբերական ծրագիր ուներ նաև Վրաստանի Չոխատաուրի շրջանի Զոտի գյուղի վարչական տարածքում, սակայն այս ծրագիրը տապալվեց ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով: «Ագապե» ՍՊԸ Մոնրեալում հիմնված կանադական մասնավոր ընկերություն է, իրավախորհրդատու՝ «McMillan» LLC, բանկ՝ «Canadian Imperial Bank of Commerce», աուդիտ՝ «KPMG LLP»:

  <<Մենք խնդրում ենք համայնքի ղեկավարին հանրաքվե անցկացնել, որպեսզի հանրության կարծիքն իսկապես հաշվի առնվի, սա հանրային քննարկման ձև չէ, տարիներով այս մոդելով մենք ընդերքօգտագործման թույտվություններ ենք տրամադրել, որի համար այսօր այս էկոլոգիական իրավիճակին ենք բախվում: Մենք մեր տարածաշրջանի զարգացումն այլ ձևով ենք տեսնում, մենք ուզում ենք զարգանանք տուրիզմի, գյուղատնտեսոթյան, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, ոչ թե ընդերքը հանելով և թալանելով: Եթե մեր ավագանին Նոյեմբերյանի ավագանու նման չկարողանա որոշում կայացնել, որ ընդեքրքօգտագործման թույլտվություններ չլինեն մեր տարածաշրջանում, ապա հանրաքվե կիրականացնենք, որ վերջապես հանրային կարծիքը, հանրության ձայնը լսելի լինեն: Այսքանս շատ քիչ ենք, որ Կապանի 45.000 բնակչի տեղը որոշենք>>,- ասաց բնապահպան ակտիվիստ Դավիթ Հակոբյանը:

  Չափնի համայնքի բնակիչներից մեկը ևս հստակ ասեց, որ իրենք դեմ են այս գործընթացին:
  Բնակիչներից մեկը ուղիղ կոչով հանդես եկավ ասելով, որ եթե Դուք գայիք այստեղ, ,,Սանատորիա,, բացեիք, մենք Ձեզ ցաղկեփնջով կդիմավորեինք Կապանի մուտքի մոտ, սակայն մենք դեմ ենք մեր բնությունը փչացնելու գործընթացին, համեմատականներ անց կացնելով մեր հարևան Գորիս քաղաքի հետ, որտեղ տուրիստական եռուզեռ է նեկատվում: Մասնագիտությամբ տնտեսագետ, Արկ բնապահպանական ՀԿի ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը նշեց, որ երկրի զարգացման գիտակցված մոդելը պետք է համընկնի մադկանց ինքնության հետ և ցավալի կլինի, եթե մենք Հայաստանի համար ընտրենք մոդել, որտեղ մեր ինքնությունը կկապնվի ինչ-որ տեղ փորելու, բզբզելու, հեշտ գումար վաստակելու և բնությունը փչացնելու հետ:


 Նորանշանակ համայնքապետ Գևորգ Փարսյանը լսելով հավաքվածների կարծիքները, ևս հայտնեց իր մտահոգությունը այս կասկածելի գործընթացների վերաբերյալ, հարց ուղղելով ծրագիրը ներկայացնողներին, << Մեր մոտ ի՞նչ նավթ, գազ, ինչի՞ մասին է խոսքը, Էս ինչ փնտրտուքներ են: Իրականում խնդիրն այն է, որ Դուք մեզ համոզեք ու ներկայացնեք, թե ի՞նչ նավթ ու գազ փնտրելու մասին է խոսքը>>: Իսկ ծրագիրը ներկայացնեղները պատասխանեցին, որ պատրաստ են 3 միլլիոն դոլլար կորցնել, եթե պարզվի որ գազ ու նավթի արդյունաբերական չափի պաշարներ չկան: Ինչը ևս կասկածանք առաջացրեց, որ եթե նավթի արդյունահանման համար, ըստ ծրագիրը ներկայացնողների խողովակաշար չի անց կացվելու, և ստացվում է որ նավթի մեծ պաշարներ չեն ակնկալում գտնել: Սրան ի պատասխան բնակիչները արձագանքեցին, որ նրանք այստեղ նավթ ու գազ չեն որոնում, այլ փորձում են զուգահեռաբար թանկարժեք մետաղների պաշարներ գտնել, և այդ ինֆորմացիան հետագայում իրենց համար օգտագործեն կամ վաճառեն ուրիշներին, ինչպես որ իրենք են գտել Սովետական միության կատարած հետազոտությունները:

 Ներկաները հետաքրքրվեցին նաև արդյոք <<Զագեզուր կենսոլորտային համալիրին հարակից տարածքներում նավթ ու գազ գտնելու դեպքում շահագործում կլինի թ՞ե ոչ, ինչին ի պատասխան բնապահպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանեց <<Միանշանակ Ոչ>>: Այս պարագայում ևս մեկ կասկածելի հարց է առաջանում, ինչի՞ պետք է հետազոտություններ անեն մի տարածքում, որտեղ միանշանակ արդյունաբերական աշխատանքներ չեն կարղ իրականացվել:
 Ներկաները հայտնեցին նաև իրենց դժգոհությունը Բնապահպանության Նախարարության այնպիսի աշխատակիցների մասին, ովքեր ընդհանրապես չեն հետաքրքրվում մեր հայրենիքի բնության պահպանությամբ, ինչից բնապահպանության կին ներկայացուցիչի հանդեպ անհարգալից վերաբերմունք բնորոշեցին: Սակայն երիտասարդները պարզաբանեցին, որ նրանք կանանց չեն վիրավորում, այլ բնապահպանության ներկայացուցչին:


 Քանի որ ներս մտնելու պայմանն այն էր, որ հանրային քննարկումը չհամարվի իրականացված և բանակցելուց հետո էլ բողոքողները չհանեցին այդ պայմանը, հանրային քննարկումը համայնքապետի առաջարկով հետաձգվեց:




Տեսանյութերը կարող եք պահանջել Կապանի համայնքապետարանից, կամ գտնել այս հղումով Ֆեյբուկյան սոցիալական ցանցում

Տեսանյութскачать dle 11.1смотреть фильмы бесплатно

Նմանատիպ հայտեր


Սկիզբ