Միթե՞ այդքան անթասիբ ենք․․․

 
<<Միթե՞ այդքան անթասիբ ենք>>․․․
<<Կապանի բժշկական կենտրոն>> ՓԲԸ ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույրը և՛ վիրավորված է և՛ բարկացած։ Օրեր առաջ, երբ բաժանմունքում հայտնաբերվեց առաջին կորոնավիրուսով հիվանդը, հերթապահող ամբողջ անձնակազմով կազմ ու պատրաստ անցել են գործի, 14 օր ընտանիքի անդամների հետ չեն շփվել, հիվանդանոցից դուրս չեն եկել, իսկ երբ եկել է հերթափոխը հանձնելու ժամանակը, պարզվել է, որ իրենց  թեստը բացասական պատասխան է ցույց  տվել։ Ինչևիցէ, քանի որ նոր հիվանդ էլ էին ընդունել, բացասական պատասխան ունեցողներն էլ  ստիպված էին ևս 14 օր մեկուսանալ, տներ վերադառնալ չին կարող, բայց որևէ տեղ չկար հատկացված, որ գնային։
<<Միթե՞ այդքան անթասիբ ենք։ Շատ վիրավորական էր, Գորիսում մեզ տեղ էին առաջարկում, իսկ ամբողջ Կապանում մեկը չկար, որ մի անկյուն հատկացներ, որ բուժքույրն իր 14 օրյա մեկուսացումն ավարտեր ու կրկին աշխատանքի անցնելու հնարավորություն ունենար։ Հիմա Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքի առաջին հարկում ենք, պայմանները հիասքանչ չեն, բայց շնորհակալ ենք գլխավոր բժշկից, գոնե այս տարածքը հատկացնելու համար, այլապես չգիտեմ ինչ կանեինք>>,- նշում է ինֆեկցիոն բաժանմունքի ավագ բուժքույրը։
Այս ամենի ֆոնին հասարակ քաղաքացիները շարունակում են սոց․ ցանցերում շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին, սրտացավորեն փորձում աջակցել վարակվածներին։
Համեմատելու համար ավելացնենք, որ օրինակ հայտնի ֆուտբոլիստ, թուրինյան «Յուվենտուսի» 35-ամյա հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն առաջարկել է Պորտուգալիայում գտնվող իր հյուրանոցներն անվճար դարձնել հիվանդանոցներ։
Մադրիդի հյուրանոցները պատրաստ են բժիշկներին 9 հազար տեղ տրամադրել կորոնավիրուսով վարակված հիվանդներին տեղավորելու համար, հաղորդել է Հյուրանոցային բիզնեսի մադրիդյան միությունը։
Խնդրի մանրամասները պարզելու համար կդիմենք պատկան մարմիններին և կհրապարակենք ամբողջական ինֆորմացիան։
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 4-04-2020, 17:03
0
5 029

Նմանատիպ հայտեր


Սկիզբ