Յանդեքս տաքսին արդեն Կապանում է

 


  Յանդեքս ( Яндекс) ռուսական հայտնի որոնողական համակարգ է։ Համարվում է 4-րդը աշխարհի որոնողական համակարգերի շարքում իր տարածվածությամբ։

  Ընկերությունը մշակել և իրականացնում է Յանդեքս Տաքսի ծրագիրը, որը թույլ է տալիս արագ ազատ մեքենա գտնել՝ առանց դիսպետչերին զանգահարելու։ Ծրագիրն ավտոմատ պատվեր է ուղարկում տաքսիսիտին, որն ավելի մոտ է գտնվում պատվիրողին, ինչն էլ նպաստում է արագ և որակյալ սպասարկում իրականացնելուն: Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ http://taxi.yandex.com/ կայքի միջոցով։ Համարվում է ռուսական խոշորագույն ընկերություն տաքսիների սպասարկման ոլորտում:

 2017թ. հուլիս ամսվա տվյալներով ընկերությունն աշխատում է Ռուսաստանի, Բելառուսիայի, Հայաստանի, Մոլդովիայի,  Վրաստանի և Ղազախստանի ավելի քան 126 քաղաքներում: Ընդհանուր հաշվարկով ծրագրին միացված է 200.000 վարորդներ:

  Պատվիրելուց կարելի է նշել ձեր գտնվելու վայրն ու տեղափոխման վայրը, ինչպես նաև մեքենայի և վարորդի վերաբերյալ անհրաժեշտություններ՝ օրինակ վարորդը ծխում է թե ոչ , մեքենայի վիճակը և այլն: Պատվերից հետո հաճախորդն ունի հնարավորություն գնահատելու սպասարկումը 1-5 բալային սանդղակով:

  Յանդեքս Տաքսի ծառայությունը 15.11.2017թ.-ից գործում է նաև մեր սիրելի Կապան քաղաքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Yandex Taxi հավելվածը

 https://ya.cc/ZLqe հղումով:


  Կապան քաղաքում Յանդեքս  Տաքսի ընկերությունն ունի 2 գործընկեր՝


Auto Kapan  / 077 619 619 , Մ. Ստեփանյան 3, Արդշին բանկի շենք, 3-րդ հարկ /

MV Kapan  /  096 49 66 20 , Դ. Բեկի հրապարակի հարևանությամբ /


Բարեկիրթ վարորդներն, ովքեր ունեն բարեկարգ մեքենաներ Yandex Taxi ծրագրով համագործակցելու համար կարող են դիմել վերոնշյալ ընկերություններին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 23-11-2017, 17:56
0
753

Նմանատիպ հայտեր


Սկիզբ