Համայնքապետարանում հանդիպումը դրական արդյունքներ տվեց
Սպանդարյան 4-րդ նրբանցքով հոսող առվակի մասին վերջերս շատ ենք ներկայացրել: Այն շարունակում է հոսել և անհանգստություն պատճառել բնակիչներին: Չնայած պատասխանատու իրեն ոչ ոք չի ցանկանում որակել, ամեն դեպքում 18.05.2019թ. համայնքապետարանում կազմակերպված հանդիպմանը ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը:

Նախքան քննարկում սկսելը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ այդ թաղամասին կոյուղաջրերը այս կամ այն կերպ միախառնվում են այդ ձորակով հոսող ջրերին, և հայտնեց իր մտավախությունը, թե արդյոք այս հարցի լուծումը չի՞ բերի մեկ այլ խնդրի: Սակայն բնակիչները վստահեցրին, որ նման խնդիր չի կարող ի հայտ գալ, բայց և այնպես վերջնական պայմանավորվածության ժամանակ կասկածելի այս հանգամանքի լուծման համար պահուստային տարբերակ առաջարկվեց համայնքապետի կողմից, որն էլ համաձայնության արժանացավ Կապանի ԼՀԿ տնօրեն Դավիթ Թովմասյանի կողմից:


Կավարտի լքված հանքավայրից եկող դրենաժային ջրերից մետաղներ կորզելու նպատակով <<ԳԵՎԼԵՌ>> ՍՊԸ տնօրենը հավաստիացրեց, որ եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ապա առաջիկա 3 ամիսների ընթացքում բնակիչների տների մոտով հոսող թթվային ջրերը այլևս այդ ջրատարով չեն հոսի, այլ կտեղափոխվեն նրանց կողմից պատրաստվող տարածք, այնտեղ վերամշակումից հետո pH-ի 5-ից 6 միավորով ջրերը կոմբինատի կանգառի մոտ կմիախառնվեն ձորակին:

Սիրելի բարեկամ, եթե դուք ծանոթ չեք այս խնդրին, կարող եք դիտել առաջին և երկրորդ հրապարակումները:















