Ու՞ր ես կամավոր
«Կայուն ապագա» երիտասարդական հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է երիտասարդ կամավոր` կազմակերպության նախաձեռնություններում ներգրավվելու և կազմակերպության գործունեությանն աջակցելու համար։
Ո՞վ կարող է դիմել…
Մենք փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող, ազնիվ, անմիջական երիտասարդի, ով գրագետ տիրապետում է հայերեն և անգլերեն լեզուներին: Իսկ մուլտիմեդիա գործիքներին տիրապետելու հմտությունները, սոցիալական ցանցերում արդյունավետ աշխատելու ունակությունները կդիտվեն որպես առավելություն:
Ի՞նչ կտա կամավորությունը…
Եթե դուք ձեր ապագան տեսնում եք մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների վեր հանման, երիտասարդական աշխատանքի և լրագրության ասպարեզներում, ապա, մեզ հետ համագործակցելով, դուք կստանաք հնարավորություն ստանալ գիտելիքներ այս ոլորտներում, մասնակցել տարբեր միջոցառումների, կազմակերպել և վարել քննարկումներ, պատրաստել մեդիա արտադրանք: Մեր մասնագետները կապահովեն Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիայով:
Կախված Ձեր հմտություններից հետագայում կարող եք ընդգրկվել կազմակերպության ծրագրային աշխատանքներում։
Որքա՞ն ժամանակ է ծախսելու և ի՞նչ է անելու կամավորը…
Կամավորի աշխատանքը կկանոնակարգվի կազմակերպության կանոնադրությանը և կամավորի անհատական պլանին համաձայն։ Կամավորական աշխատանքի տևողությունը՝ սկսած 2 ամսից։
Ինչպե՞ս դիմել…
Ցանկացողները կարող են իրենց կենսագրականը (CV), առկայության դեպքում, իրենց պատրաստած մեդիա նյութերի հղումներն ուղարկել kayunapagaehk@gmail.com էլ. հասցեին` նամակի անվանում (subject) հատվածում նշելով Volunteer:
Հայտերը ուղարկելու վերջնաժամկետն է` 2020թ-ի մարտի 30-ը:
Ուշադրություն. Կտեղեկացվեն միայն ընտրված մասնակիցները:
Լավագույն ցանկություններով՝ «Կայուն ապագա» ԵՀԿ