«Տեղեկատվության ազատություն. օրենսդրություն եւ պրակտիկա» դասընթացի մասնակցության հրավեր
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն` «Երիտասարդությունը` հանուն
ժողովրդավար, թափանցիկ կառավարման եւ մարզային քաղաքացիական
հասարակության առաջընթացի» ծրագրի շրջանակներում հայտարարում է
«Տեղեկատվության ազատություն. օրենսդրություն եւ պրակտիկա» դասընթացի
մասնակցության հրավեր:
Դասընթացի թեմաներն են`
1. «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, տեղեկության
ազատությունը` որպես իշխանությունների աշխատանքի թափանցիկության
հաշվետվողականության եւ հանրային մասնակցության նախադրյալ,
քաղաքացիական հասարակության արդյունավետ փորձն ու
հնարավորությունները տեղեկատվության ազատության ոլորտում, դատական
գործեր տեղեկատվության ազատության համար եւ այլն:
Դասընթացի տեւողությունը`
Օրական 6 ժամ` ներառյալ ճաշի, սուրճի ընդմիջումները:
Դասընթացի թիրախային խմբերը`
Դասընթացներին կարող են մասնակցել մարզերի 16-30 տարեկան մարզաբնակ
երիտասարդները:
Դիմելու վերջնաժամկետ`
Հայտադիմումներն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 18-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկություններ`
Ուշադրություն. այս սեմինարին մասնակցած շահառուներից նրանք, ովքեր
հետաքրքրված կլինեն մասնակցելու քաղաքացիական լրագրության ուսուցման
սեմինարներին եւ որոշակի փորձ կունենան լրագրողական մասնագիտական կամ
ոչմասնագիտական գործում, կընտրվեն (յուրաքանչյուր մարզից առավելագույնը
երեք հոգի) որպես հետագա երկու փուլ եռօրյա սեմինարներին մասնակցելու
համար: Այդ սեմինարներից հետո քաղաքացիական հասարակության մարզային
կյանքից լրատվություն կմատակարարեն ծրագրի շրջանակներում լույս ընծայվելիք
պարբերական հանդեսի եւ իրականացնող կազմակերպությունների համացանցային
կայքերի համար եւ հոնորար կստանան հրապարակումների համար:
Ծրագրի մասին
«Երիտասարդությունը` հանուն ժողովրդավար, թափանցիկ կառավարման եւ
մարզային քաղաքացիական հասարկության առաջընթացի» ծրագիրն իրականացվում
է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի շրջանակներում
տրամադրած դրամաշնորհի միջոցով` Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է զարգացնել մարզաբնակ երիտասարդների կարողությունները
,գործնական հմտությունների հզորցամամբ: Հանրային կարիքների ջատագովության
եվ մարզային ՔՀԿ-ների հանրային իրազեկման աշխատանքներում ներգրավել
մարզաբնակ քաղաքացիական լրագրողներին: Ծրագիրը մեկնարկել է 2017թ.
հոկտեմբերի 1-ից, իրականացման ժամկետը 12 ամիս է:
«Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների
կարողությունների հզորացմանը» ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների)
կարողությունները` որպես երկրում զարգացում ապահովող անկախ մարմիններ`
նրանց դարձնելով առավել բանիմաց, քաղաքացիների կարիքներին արձագանքող, եւ
ակտիվորեն աջակցել երկրի զարգացմանը գործնական, ծրագրային մոտեցումների
միջոցով:
https://docs.google.com/…/1FAIpQLScSYklHDwLZABjXcW…/viewform
















