Ինչու է աղմկում առվակը ...
Կապան քաղաքի առեղծվածային առվակը




Եթե ունեք որևէ տեղեկություն այս թեմայի վերաբերյալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ:
Այս պատմության շարունակությունը կարող եք դիտել այս հրապարակումով կամ հակիրճ՝ ստորև տեսանյութում

Ձեզ ենք Ներկայացնում մի առեղծվածային առվակի պատմություն, որը ականատեսների խոսքով 30 տարուց ավելի է հոսում է մարդկանց տների հարևանությամբ՝ պատճառելով նրանց տարատեսակ անհանգստություններ: Առվակը ժամանակ առ ժամանակ փոխում է գույնը, ծավալները և հոտը:


Տեղաբնակները բազմիցս բարձրաձայնել են այս առվակի պատճառած խնդիրների մասին, Կապանի Լեռնահարստացման Կոմբինատին, քաղաքապետարանին և մարզպետարանին: Բայց մինչև հիմա ոչ մի սպառիչ պատասխան չեն ստացել:

Այս մարդկանց դժգոհությունները կփորձենք բարձրաձայնել պատկան մարմիններին ու հասարակությանը, որի արդյունքում կհայտնաբերվեն այս առվակի իսկական տերերն ու պատասխանատուները, ինչպես նաև վերջնականապես պարզ կդառնա այս առվակի հետագա ճակատագիրը:
Եթե ունեք որևէ տեղեկություն այս թեմայի վերաբերյալ, խնդրում ենք տեղեկացնել մեզ:
Այս պատմության շարունակությունը կարող եք դիտել այս հրապարակումով կամ հակիրճ՝ ստորև տեսանյութում














