513.000 դրամ Կապան քաղաքի Երկաթուղայիններ 6 շենքի վերելակի վերանորոգման համար 2016 թվականին
2016թ. Կապան համայնքի բյուջեով վերանորոգվել է 12 վերելակ: Այս վերելակների ցանկում է նաև Կապան քաղաքի Երկաթուղայիններ թիվ 6 շենքի վերելակը: Ըստ պաշտոնական տվյալների աշխատանքները կատարվել են ապրիլ նոյեմբեր ամիսների ընթացքում, որի համար քաղաքապետարանի բյուջեից փոխանցվել է 513.000 դրամ աշխատանքներն իրականացնող ,,Վերելակ՛՛ արտադրական կոոպերատիվին: Համլետ պապիկի խոսքերով վերանորոգում կատարվել է, բայց ոչ 2016-ին:














