«Օրակարգում հանքարդյունաբերության թափանցիկություն» ծրագրի շնորհանդես

Սույն թվականի ապրիլի 12-ին Կապան քաղաքում իրականացավ «Օրակարգում հանքարդյունաբերության թափանցիկություն» ծրագրի շնորհանդեսը:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեց իրականացվելիք ծրագրի նպատակների և գործողությունների մասին:



 


Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ կառավարմանն ուղղված առաջարկությունների ներդմանն ու կիրառմանը ՀՀ Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում:


 

Ծրագիրն իրականացվում է Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ֆինանսական օժանդակությամբ «Հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկ և հաշվետու կառավարման խթանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:






Սիրելի համաքաղաքացիներ, եթե հետաքրքրված եք հանքարդյունաբերության թափանցիկ ու պատասխանատու գործունեության նպաստմանը ՀՀ-ում, կարող եք միանալ մեր թիմին՝ գրելով այս էջին անձնական նամակ
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 4-05-2019, 22:47
0
614

Նմանատիպ հայտեր


Սկիզբ