686.000 դրամ Ձորք թաղամասի թիվ 4 շենքին վերելակին
2016թ. Կապան համայնքի բյուջեով վերանորոգվել է 12 վերելակ: Այս վերելակների ցանկում է նաև Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 4 շենքի վերելակը: Ըստ պաշտոնական տվյալների աշխատանքները կատարվել են մայիս նոյեմբեր ամիսների ընթացքում, որի համար քաղաքապետարանի բյուջեից փոխանցվել է 686.000 դրամ աշխատանքներն իրականացնող ,,Վերելակ՛՛ արտադրական կոոպերատիվին:














