Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Հայաստանում
Գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր Հայաստանում
Գերմանիայի Բնության Պահպանության Հայաստանյան Մասնաճյուղը և ԱԿԲԱ Ֆեդերացիան համատեղ իրականացնում են փոքր դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանի համայնքներում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացման խթանմանը:
Ի՞նչ է նախատեսում ծրագիրը.
1.Վեբ-հարթակի ստեղծում՝ ոլորտը ներկայացնելու համար
greentourism.am
urgo.am
Վեբ-կայքը ներկայացնելու է բացառապես հայկական գյուղական տուրիզմի տարրերը՝ և՛ ներքին, և՛ արտաքին շուկայի համար:
Այն ընձեռնելու է հնարավորություններ.
- Ներկայացնելու Հայաստանում գործող բոլոր ԲՈԼՈՐ հյուրատները, տալու ամրագրման և գնահատման հնարավորություն:
- Ներկայացնելու Հայաստանում առկա արահետները՝ հնարավոր բոլոր մանրամասն տեղեկատվությամբ, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվությամբ,
- Բոլոր գյուղական միջոցառումները՝ տոները, փառատոները գյուղական համայնքներում իրականացվող այլ ակտիվ միջոցառումները մեկ վայրում: ներկայացնելու համար,
- Կայքը նաև կտա հնարավորություն ներկայացնել, գնահատել տեղական զբոսավարներին:
- Ներգնա տուրիստական կազմակերպությունները ևս ներառված են լինելու կայքում:
2.Դրամաշնորհային մրցույթ՝ գյուղական տուրիզմը խթանող նախաձեռնություններին:
Ծրագիրը նախատեսում է փոքր և միջին դրամաշնորհներ՝
- Փոքր նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 800 հազար դրամ,
- Միջին նախաձեռնություններին կտրվի դրամաշնորհ մինչև 2մլն 500հազար դրամ արժողությամբ:
Մրցույթին կարող են դիմել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր անձինք, Հայաստանի բոլոր համայնքներից:
Նախաձեռնոթյունները պետք է`
- ուղղված լինեն գյուղական տուրիզմի զարգացմանը և իրականացվեն Հայաստանի որևէ համայնքում, գյուղում
- լինեն աշխատունակ, ունենան շարունակական բնույթ,
- ունենան անձնական ներդրում՝ դրամաշնորհի առնվազն 10%-ի չափով,
- գործողությունների իրականացման ժամանակահատվածը ներառեն 2019թ.-ի ապրիլից մինչև օգոստոս ամիսների միջակայքում:
Դրամաշնորհին դիմելու համար.
1. Ներբեռնեք Դիմում հայտը,
2. Լրացված հայտը անհրաժեշտ փաստաթղթերի հետ (փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ դիմում-հայտում) ուղղարկեք info@greentourism.am էլ. հասցեին:
Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետ՝ 28.02.2019, (դիմել մինչև 12:00 (GMT+4), վերջնաժամկետից ուշ ուղղարկված դիմումները չեն մասնակցի մրցույթին):
3.Հանդիպումներ, խորհրդատվություններ տարբեր համայնքներում, միջազգային փորձի ներկայացում:
Կկազմակերպվեն սեմինար-դասախոսություններ ոլորտի մասնագետների կողմից: Հանդիպումների մասին մանրամասն տեղեկատվություններ կհրապարակվեն acba-federation.am և nabu.am կայքերում:
Հանդիպումները կունենան տեղեկատվական և կրթական բնույթ. կներկայացվեն առավել հաջող աշխատելու հնարավորությունները, միջազգային փորձը, նաև դրամաշնորհին դիմելու ընթացակարգը, չափորոշիչները:
4.Կկազմակերպվի գյուղական տուրիզմի փառատոն, որը կամփոփի ծրագիրը:
Փառատոնի մասին ավելի մանրամասն ևս կարող եք ծանոթանալ հետևելով acba-federation.am և nabu.amկայքերին:
Գործունեություն՝ հօգուտ մարդու և բնության:
Նյութի սկզբնաղբյուրը՝ http://nabu.am/