Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան
Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր. ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:
Ծրագիր`
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Հղում No`BMZ-N 2009.6657.2
Ծրագրի դոնոր`KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Դրամաշնորհ տրամադրող`ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) և ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը
Պայմանագիր`Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման
Հայտարարության սկիզբ՝Դեկտեմբերի 26, 2018
Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ՝Փետրվարի 15, 2019, 18:00
Հայտադիմումների ներկայացման ձևը`Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով.
Հայտադիմումների թղթային փաթեթների ներկայացման հասցեներ`
ՀՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին
կամ ՊՏԱԾ-Հ ք. Երևանի գրասենյակ, ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեներ՝h.khachoyan@consecoard.am; m.nalbandyan@consecoard.am
Հայտադիմումների լեզու՝Հայերեն
Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետևյալ փաստաթղթերից ՝
1. Ծրագրային հայտ
2. Գործողությունների պլան
3. Ծրագրի բյուջե
4. Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
5. Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն