«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը նախատեսում է նոր մասնաճյուղ հիմնել ՀՀ֊ում
Գնա՞նք Կապան
Ի թիվս Վանաձոր, Ստեփանակերտ, Գորիս և Երևան քաղաքներում գործող մասնաճյուղերի՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը նախատեսում է նոր մասնաճյուղ հիմնել ՀՀ֊ում, որի համար դիտարկվում է նաև Կապան քաղաքը: Այս փուլում ընկերությունը միտված է հասկանալու Կապանի ներուժը՝ ծանոթանալով անհատներին և կազմակերպություններին, ովքեր հետաքրքրված կլինեն մասնակից լինել ծրագրին։
Մեկնարկային փուլում նախատեսվում է դիմորդների հավաքագրում՝ հասկանալու նրանց գիտելիքներն ու հմտությունները, որի հիման վրա էլ կորոշվի ծրագրի հետագա կարգավիճակը։
Դիմորդների համար սահմանված են հետևյալ պահանջները՝
տրամաբանություն և մաթեմատիկայի բավարար գիտելիքներ,
մոբայլ հարթակներ և սարքավորումներ կիրառելու ցանկություն (համապատասխան փորձառությունը կդիտարկվի որպես առավելություն),
նախաձեռնողականություն, կատարելագործման ձգտում,
ծրագրավորման գիտելիքները և փորձը առավելություն է,
անգլերենի բավարար իմացությունը և անգլերեն հաղորդակցության հմտությունները պարտադիր է։
Ինչպե՞ս դիմել
Անհրաժեշտ է գրանցվել՝ ուղարկելով ինքնակենսագրություն hiring@instigatemobile.com էլ. հասցեին (կդիտարկվեն միայն PDF ձևաչափով կցորդները) կամ զանգահարելով +374 60 510 810 հեռախոսահամարին մինչև 2019թ․ հունվարի 31-ը։
Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները Կապան քաղաքից և մոտակա համայնքներից: Դիմումների հավաքագրումից հետո կկազմակերպվի բանավոր հարցազրույց՝ մասնակիցների հետ ավելի լավ ծանոթանալու համար։
Մեր մասին
«Ինստիգեյթ Մոբայլ» ՓԲԸ հիմնադրվել է 2012թ, մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման, որակի ապահովման ոլորտներում: Ընկերությունն ունի 80+ պատվիրատուներ եւ գործընկերներ Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև մասնաճյուղեր Երևան, Գորիս, Ստեփանակերտ և Վանաձոր քաղաքներում: Ընկերությունն այժմ ունի ավելի քան 150 աշխատակից: Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ընկերության կայք՝ ggg.instigatemobile.com:
«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամը հիմնվել է 2004թ․ և ներկայումս գործում է ՀՀ ավելի քան 10 քաղաքներում և Վրաստանում։ Իրականացվող դասընթացները նպաստում են տարածաշրջանում ՏՏ ոլորտի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը` hնարավորություն տալով ուսանողներին և շրջանավարտներին համալրել իրենց ներուժը ոլորտում պահանջվող ու կիրառելի գիտելիքներով։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել ընկերության կայք՝ ggg.instigate.training: