Թռչնահանդես մանկական կենտրոնում
Թռչնահանդես <<Աղավնիներ >> մանկական կենտրոնում:
<<Ինչ՞ու.... ինչո՞ւ հատկապես թռչնահանդես, քանի որ դրսում գարուն է, գարնանային զարթոնքն ամբողջացնում են գեղեցիկ թռչունները: Կարճ ժամանակահատվածում սերտելով թռչունների ապրելաձևը, արձակած ձայներն ու բնույթը այսօր երեխաներն իրենց ծնողներին կզարմացնեն թռչունների կերպարներով>>,- նշում է կենտրոնի տնօրեն Ամալյա Սարգսյանը:
Թռչունների թեման երեխաների մոտ ավելի խորը սերմանելու նպատակով, վերջում ներկայացվեց <<Մայր ծիտը>> գերմանական հեքիաթի տիկնիկային թատրոնը: Այս անգամ թռչունների կերպարներով հանդես գալուց զատ սաները ներկայացրեցին անգլերենից և ռուսերենից ստացած գիտելիքները:
Շուրջ 3 ամիս Կապանում գործունեություն ծավալած կենտրոնը շարունակում է ընդունելությունը 3-7 տարեկան փոքրիկների համար: