Մաքրությունն առաջին հերթին մարդու ներաշխարհում է արտացոլված լինում

 


  Սեպտեմբերի 8-ին, մի խումբ կապանցիներ առավոտյան ուղեւորվեցին Վահանավանքի վանական համալիր մաքրելու վանքին հարակից տարածքը, որն այցելուների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով աղբատեղի է վերածվել: Պոլիէթիլենային տոպրակներ, ջարդված ապակիներ, պլաստմասսե շշեր, ուտելիքների մնացորդներ. ինչեր ասես չկային տարածքում:





<<Մենք իհարկե մեկ օրում այս ամբողջ աղբը հավաքել չենք կարող, սակայն  կարող ենք գոնե փոքր ինչ թեթեւացնել տարածքի բեռը: Նախապես հայտարարություն էին տեղադրել սոց. ցանցերում, արձագանքողներ կային, սակայն այսօր փոքրաթիվ երիտասարդներով ենք տեղ հասել: Ամեն դեպքում կցաքնկանայինք, որ այս ակցիան ուսուցողական լիներ եւ հանգստյան օրերին խմբեր եւ անհատներ գային տարածքը մաքրելու եւ օրինակ ծառայելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց առաջացրած աղբը թողնում, հեռանում են: Մեզանում պետք է ձեւավորվի այն գաղափարը, որ պատմամշակությանին արժեքները ոչ միայն վայելելու համար են, այլեւ պահպանելու: Հենց այստեղ է ձեւավորվում պատասխանատու քաղաքացին, որը ոչ միայն իրավունքներ, այլ նաեւ պարտականոթյունն է ստանձնում ուղղված իր համայնքի զարգացմանն ու պահպանմանը>>,- նշեց ակցիայի կազմակերպիչ Բորիս Սարգսյանը:




 

Գոհար Գրիգորյանն, ով Շվեյցարիայից  Կապան էր  եկել մի քանի օրով, զարմացած էր, թե ինչու այսքան փոքր թվով մարդիկ են արձագանքել:

<<Շվեյցարիայում տուգանքներ կան սահմանված աղբը թափելու, շրջակայքը մաքուր չպահելու համար: Նույնիսկ տարածքները բաժանված են, թե որ հատվածն ով պետք է մաքրի: Մեր քաղաքը հավատացեք ոչնչով չի զիջում այդ երկրի քաղաքներին, պարզապես պահպանել ու գնահատել է պետք: Մեր բնությունն էլ նույնքան ճոխ ու փարթամ է, եթե հանքերի առկայությունը հանենք իհարկե>>,- ասաց նա:

Խումբը տեղում հանդիպեց նաեւ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային մասնաճյուղի աշխատակիցներին, որոնք նույնպես եկել էին մաքրելու սրբավայրի տարածքը:





Վահանավանքի հոգեւոր հովիվ Տեր Ավետիքը յուրաքանչյուր մասնակցի առանձին օրհնեց եւ նշեց, որ  ագամ եթե մարդիկ չգնահատեն, Աստված է գնահատում յուրաքանչյուրիս արարքներն ու մտքերը:

 
 



 

Կազմակերպիչները նշեցին, որ ակցիան շարունակական կլինի, հետագայում ավելի մեծ խմբերով աշխատանքներ իրականացնելու համար:



Եվ վերջում մի փոքրիկ տեսանյութ, որտեղ դանդաղաշարժ կրիան նույնպես օգնում է մաքրման աշխատանքներին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно

Նմանատիպ հայտեր


Սկիզբ