Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է
Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ.-ին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թ.-ին:


Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Մեր երկրում ամեն տարի իրականացվում են տարբեր միջոցառումներ` նվիրված երեխաների պաշտպանության օրվան:



Կապանում տոնակատարությունները սկսվեցին պարային ֆլեշմոբով մշակույթի կենտրոնին հարակից հրապարակում, շաշկու եւ շախմատի մրցաշարին, ճեպանկարչության և կավճանկարչություն մրցույթներին հաջորդեց Վ․Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բացօթյա դահլիճի տոնական մանկական համերգը:
Ավելացված է : 1-06-2018, 12:20
0
1 102