Հեքիաթի հերոսները ,,Աղավնիներ՛՛ մանկական կենտրոնում

 
Հեքիաթների երևակայական կերպարները ներառում են բարու ու չարի հավաքական նմուշներ ՝ բարոյականության և գեղեցկության տարրեր, որոնք նպաստում են երեխայի կյանքում բարու և չարի տարանջատմանը։
Այս անգամ <<Աղավնիներ>> մանկական կենտրոնի սաները զարմացրին ծնողներին իրենց թատերական ունակություններով։
<<Վարագույրի մյուս կողմից երեխաները տիրապետում էին <<Գնդլիկ-բոքոնիկը>> ռուսական հեքիաթների կերպարներին, բոլոր կենդանիների նմանակմանը։ Նույնիսկ իրենք էին հիացած ու զարմացած իրենց կատարումներով։ Չբավարարվելով տիկնիկային բեմականացմամբ նրանք ներկայացրին նաև <<Պապն ու շաղգամը>> թատրոնը ՝ ռուսերեն տարբերակով։ Ես շատ ուրախ եմ, որ իմ երեխաները կարողանում են շունչ տալ հեքիաթային կերպարներին։ Ճիշտ են դրսևորվում և կողմնորոշվում կյանքի ցանկացած իրավիճակում>>,- նշեց կենտրոնի տնօրեն Ամալյա Սարգսյանը։
Վերջինս հավելեց նաև, որ այսուհետ կենտրոնն իրականացնելու է նաև առաջին դասարանի աշակերտների դասապատրաստում։ 
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 2-12-2019, 14:42
0
932

Նմանատիպ հայտեր


Սկիզբ