Իմ ուժեղ Գայանե, դու ապրում ես․․․


Այսօր Գայանեի ծննդյան օրն է․․․
Պարզ ու բարի, լուսավոր ու հմայիչ․․․
Արևի պես մեր Գայանեն՝ միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու բոլորին, միշտ դրական, միշտ նպատակասլաց ու համոզիչ, շարունակում է ապրել մեր սրտերում։
Գուցե կյանքի ֆիզիկական մասն ավարտելուց հետո մարդը դադարում է ներկա գտնվել ֆիզիկապես, բայց ամբողջ գոյության ընթացքում նրա ապրելաձևն է որոշում նրա հետագա կյանքի ընթացքը։
Իմ լուսավոր Գայանե․ դու ապրում ես, ապրում ես Սոսի ջինջ, լազուր աչքերում, ապրում ես հարազատներիդ գիտակցության մեջ, ապրում ես այն բոլոր երիտասարդների սրտերում, որոնց այնքան լավ էիր մոտիվացնում, որ ցանկացած նախաձեռնություն իրականանում էր հեշտ ու արագ, ապրում ես այս մոլորակի բոլոր այն մարդկանց մտքերում, որոնց բախտ վիճակվեց ճանաչել քեզ քո կյանքի կարճ, բայց խոստումնալից ժամանակաշրջանում։
Շնորհավոր ծնունդդ փոքրիկ լույսիկ․․․
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 28-11-2019, 12:09
0
5 268

Նմանատիպ հայտեր


Սկիզբ