Նիկոլ Փաշինյանը Կապանում է

 

‹‹Վաղը այցելում ենք Սյունիքի մարզՔաղաքացիների հետ հանդիպումները տեղի կունենան հետեւյալ ժամանակացույցով:

Ժամը 12.30 – ք. Մեղրի, համայնքապետարանի դիմացի հրապարակ:

Ժամը 15.00 – ք. Քաջարան, շատրվանների հրապարակ:

Ժամը 16.30 – ք.Կապան, մարզպետարանիհարակից հրապարակ:

Ժամը 18.30 - Գորիս,համայնքապետարանին հարակից հրապարակ:

Հաջորդ օրը կլինենք Սիսիանում եւ Վայոց ձորի մարզում:››,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Նիկոլ Փաշինյանը

Նախատեսված  համապատասխան ժամին Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակում տեղի ունեցավ կապանյան հանդիպումը


«Սիրելի կապանցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար, մայիսից հետո սա մեր երրորդ հանդիպումն է և թույլ տվեք ասել, որ Կապան քաղաքը մեզ համար ունի առանձնահատուկ տեղ այսօրվա Հայաստանում, որովհետև Կապան քաղաքը մեզ հնարավորություն է տվել ապացուցելու, որ մենք լիարժեք հավատարիմ ենք ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորություններին: Հոկտեմբերին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում իշխանության պաշտպանած թեկնածուն պարտվեց և հաղթեց անկախ թեկնածուն և մենք փորձ անգամ չարեցինք 1 քվեաթերթիկ անգամ նենգափոխելու: Եվ ահա սա է հեղափոխությունը»,- իր խոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը: 

 


Նշենքոր «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով խորհրդարանական առաջիկա ընտրություններում Սյունիքի եւ Վայոց Ձորի 12-րդ ընտրատարածքում առաջադրվել են Նարեկ Բաբայանը, Նարեկ Ղահրամանյանը,Մարինա Ղազարյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Խաչատրյանը,  Մարիամ Ծատրյանը, Կարեն Գանբազյանը, Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը, Տրդատ Սարգսյանը իսկ Արշավիր Խալափյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: 
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 1-12-2018, 17:09
0
1 517

Նմանատիպ հայտեր


Սկիզբ