Սյունիքի մարզը նոր մարզպետ ունի

 

Վարչապետի որոշմամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում է նշանակվել Հունան Պողոսյանը:

Հունան Հրաչի Պողոսյանը, ծնվել է 1964թ. մայիսի 30-ին, հայ ռազմական եւ պետական գործիչ է, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ: Պարգեւատրվել է նաեւ ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ՌԴ ՆԳՆ բազմաթիվ գերատեսչական մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգեւատրվել է մարտական զենքով։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

 

Վերջինիս Սյունիքի մարզպետարանում ներկայացրեց ՀՀ Տարածքային կառավարման եւ Զագացման նախարար Սուրեն Պապիկյանը:

<<Մենք նոր փուլ ենք թեւակոխում հեղափոխության, որտեղ թայֆայական մոտեցումները պետք է բացակայեն: Ես խնդրում եմ եւս մեկ անգամ սերտել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Եթե Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունը նշում է, որ Հայաստանի ամեն անկյունում պետք է թեւածի հանդարտություն, ջերմություն ու հանդուրժողականություն, դա չի նշանակում, որ սա կանաչ լույս է վառում տարաբնույթ խմբերի զբաղվելու կլանային կամ այնպիսի բաներով, որը սեւ բիծ է քաշում մեր գործունեության վրա: Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր գործընկերներին շատ ուշադիր գտնվել օրինականության պահպանմանը: Պարոն Պողոսյանին կարծում եմ ներկայացնելու կարիք չկա, նա երկար ճանապարհ է անցել: Սպայի կոչման, ոստիկանի կոչման եւ առհասարակ նոր Հայաստանում ոստիկանի դերի պատկերացումները մեզանում պետք է փոխվեն: Իրավապահը, սպան մեզանում պետք է լինի օրինականության սիմոլ: Կոչ եմ անում համագործակցել նորանշանակ մարզպետի հետ եւ օժանդակել Սյունիքի զարգացմանը >>,- նշեց նախարարը:

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը նշեց, որ ցանկացած պարագայոմ, եթե իր կարիքը լինի պատրաստ է աջակցել նորանշանակ մարզպետին ի շահ Սյունիքի, ի շահ Սյունիքի վաղվա օրվա եւ զարգացման:

 

<<Շնորհակալ եմ պարոն վարչապետին, պարոն նախարարին, իմ նշանակման դեպքում իրողոթյունն այլ էր, կարծում եմ լսել եք վարչապետի մեկնաբանությունը եւ վստահ եմ, հասկացել եք ինչ ի նկատի ուներ վարչապետը, երբ պարզաբանում էր իմ նշանակումը: Ես խնդրում եմ բոլորիդ ինձ համարել ձեզանից մեկը: Հորդորում եմ երբեք այնպես չանել, որ իմ մեջ նախկին մասնագիտության տերը խոսի: Ես եկել եմ աշխատելու որպես մարզպետ, բոլորիդ իրոք սիրում եմ եւ հարգում եմ: Համարեք ինձ ձեզանից մեկը եւ կտեսնեք, որ կունենանք մենք հաջողություններ >>,- այսպես ներկայացավ նորանշանակ մարզպետը:

Նշենք, որ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանը ընդամենը մի քանի ամիս պաշտոնավարեց: Վերջինիս հրաժարականին էլ հաջորդել է Հունան Պողոսյանի նշանակումը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 16-10-2018, 17:07
0
1 969

Նմանատիպ հայտեր


Սկիզբ