Վարչապետը զբոսնում է Կապանի փողոցներում


Այսօր Կապան էր այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մի քանի պաշտոնական հանդիպումներից հետո, նա մասնակցեց նաև Նարեկ Բաբայանի նախընտրական հանրահավաքին, որի ժամանակ իր աջակցությունն ու զորակցությունը հայտնեց նրան:


<<Ես լսում եմ, որ բոլոր թեկնածուներն ասում են, որ թավշյա հեղափոխության եւ իմ կողմնակիցներն են, անկեղծ ես նրանց չեմ ճանաչում, ես ճանաչում եմ միայն Նարեկ Բաբայանին եւ վստահ եմ Կապանում եւս պետք է հաղթի ոչ թե ախպերությունը, ոչ թե բիզնես շահերը, այլ քաղաքացու ընտրությունը: Դուք բոլորդ ընտրություններից հետո պետք է ուրախ եւ գոհ լինեք եւ զգաք, որ հենց դուք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներդ եք հաղթել>>,- մարզպետարանի հարակից տարածքում տեղի ունեցած վերջնական հանրահավաքին ասաց Նիկոլ Փաշինյանը:


Քայլերթը, որը սկսվել էր <<Ֆենիքս>> հյուրանոցա-ռեստորանային համալիրից շարունակվեց նաեւ հանրահավաքից հետո: Երթի մասնակիցները շարունակեցին քայլել վարչապետի հետ, այնուհետեւ ճանապարհեցին նրան:



Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Կապանում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այսօր քարոզարշավի վերջին օրն էր:



Տեսանյութը կարող եք դիտել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուկյան էջումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 19-10-2018, 19:51
0
2 258

Նմանատիպ հայտեր


Սկիզբ