Եկեք Կապանում էլ...




Այսօր ամբողջ աշխարհում ձևավորվում է կամավորության և միմյանց օգնելու մշակույթը: Վերևում պատկերված լուսանկարը Էջմիածնի թիվ 1 սուպերմարկետում է արված:

Այսպիսի նախաձեռնությունները օգնում են մարդկանց հավատալ, որ բարությունն ու միմյանց օգնությունը կարող է դառնալ իրականություն, ինչպես նաև այսօրինակ փոխհամագործակցությունը իրականում կարող է օգնել կարիքավոր և սոված մարդկանց:
Բազմաթիվ մարդիկ իրենց առօրյայում չեն հասցնում ուտել իրենց ամբողջ ուտելիքները և դրանք ուղղակի փչանում են, իսկ դրան զուգահեռ կան մարդիկ, ովքեր իրենց առօրյայում այս կամ այն պատճառով չեն կարողանում ձեռք բերել կերակուր և բավարարել իրենց օրվա սնվելու կարիքը:

Առաջարկում ենք նմանատիպ նախաձեռնությամբ նաև հանդես գալ մեր համայնքում, կազմակերպելով այսպիսի, կամ սննդի կարիք ունեցող մարդկանց համար ավելի հասանելի տարբերակով՝ ոչ այնքան հասարակական վայրերում: Մեր համայնքը փոքր է, սակայն այս փոքրիկ համայնքում էլ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր առօրյա սննդի կարիք ունեն, և որպեսզի ժամանակի ընթացքում նրանք չկորցնեն իրենց հավատը իրենց շրջապատող համաքաղաքացիների նկատմամբ, ինչպես որ ավելի մեծ քաղաքներում է ու չդառնան մուրացկան կամ չփնտրեն սնունդ աղբարկղերում, նախապես պետք է կազմակերպել սոցիալական աջակցման նմանօրինակ արդյունավետ նախաձեռնություններ:

Այս տեսակի օգնությունը նաև հարմար է այն մարդկանց համար, ովքեր իսկապես ցանկանում են օգնել, սակայն չեն ուզում գումար տալ կարիքավորներին՝ մտավախություն ունենալով, որ այդ գումարները կծախսվեն ալկոհոլ կամ ծխախոտ գնելու նպատակով, ինչը արդեն օգնություն չէ կարիքավորին, այլ ընդհակառակը վնաս է հասցնում նրան: Հիմնականում գումար խնդրողները ասում են հացի փող տվեք, սակայն երբ նրանց առաջարկում ես հաց գնել ու տալ նրանց, նրանք շատ լուրջ զարմանում են, թե ինչներին է պետք հացը՝ մոռանալով, որ հենց իրենք էին հացի փող պահանջում:

Այսպիսով կարող ենք կազմակերպել նմանօրինակ սննդի կետեր, որտեղ մարդիկ կարող են թողնել սնունդ այն մարդկանց համար ովքեր դրա կարիքը ունեն և կարող են այդ կետերից անվճար վերցնել իրենց համար սնունդ: Հետագայում այդ կետը կարելի է համալրել նաև շորերի, կոշիկների ու երեխաների խաղալիքների բաժիններով:

Նկարը
Christina Bagdasaryan-ի ֆեյսբուկյան էջից
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 21-04-2019, 21:25
0
1 129

Նմանատիպ հայտեր


Սկիզբ