Ականատեսը դիտորդներ կունենա նաև Կապանում
Հունիսի 13-ին Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում կայացավ «Ականատես» դիտորդական առաքելության կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման դասընթացը։ Շուրջ 60 ակտիվ քաղաքացիներ վերապատրաստվեցին և կհանդիսանան դիտորդներ գալիք ընտրություններում։
«Ականատես» -ը հիմնադրվել է 2018 թ.օգոստոսին։ Անդամ կազմակերպություններն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները, «Ռեստարտ»գիտակրթական հիմնադրամը և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությանը: