Կապանցի Գևորգ Հարությունյանը գուցե ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում
Կապանցի այս տաղանդավոր տղան, ով գուցե ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, Գևորգ Հարությունյանն է: Ծնվել է Երևանում 1990թ.ին: Ապրել և մեծացել է Կապան քաղաքում, իսկ արմատներով Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղից է: Ավարտել է Կապանի թ. 1 երաժշտական դպրոցը, Վահան Մանուկյանի Երգի ստուդիան, հաճախել բամաթիվ պարային խմբեր: Դեռահաս տարիներին տարված է եղել ժողովրդական երաժշտությամբ և ուսանել է ժողովրդական երգի մեծ վարպետ համաքաղաքացի Արամայիս Մարտիրոսյանի մոտ. Ջիվանու Անվան Աշուղական Դպրոցում: Ավարտել է Երևանի Թատրոնի ԵՎ Կինոյի Պետական Ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժինը, իսկ 2013թ. ին նույն բաժնի մոգիստրատուրան: Շուրջ 2 տարի պարել է Վալենս պարային անսամբլում: 2013թ. ին եղել է Իքս Ֆակտորի ֆինալիստ, նույն թվականին մասնակցել է Դուետ հեռուստաշոուին: 2014թ. ին պարուհի Շուշան Դաբաղյանի հետ հաղթել են Պարահանդես 4-ում: 2015թ.ից սկսել է ներկայացնել հանդիսատեսին իր երգերը և արդեն թողարկել է 10 երգ: 2017թ. ին մասնակցել է Դեպի Եվրատեսիլի առաջին եթերաշրջանին: Սիրում է պարել, նվագել դաշնամուր, ազատ ժամանակ ընկերների հետ խաղալ վոլեյբոլ, ֆուտբոլ: Գևորգը նշեց, որ շատ է սիրում լողալ, ջուրն իր տարերքն է համարում: Ամառային օրերին սիրում է հանգստանալ ծովում, այցելել տարբեր ճամբարներ: Հարազատները, բնությունը, ընկերներն ու ներաշխարհը նա համարում է իրեն ապրեցնող գլխավոր տարրերը:
Եվրատեսիլի համար պատրաստված երգի հետ կապված աշխատանքները Գևորգն արդեն ավարտվել է, հիմա արդեն սկսվել է համարի պատրաստման գործընթացը։ Փորձերը կմեկնարկեն հաջորդ շաբաթից, սակայն թե ինչ բեմադրություն է նախատեսել բացահայտել չցանկացավ: Այս օրերին Գևորգը Կապանում է, վայելելու սիրելի քաղաքի ու հարազատների ջերմությունն ու նոր ուժերով մեկնելու մայրաքաղաք և փայլուն ելույթ ունենալու համար:
Նշենք, որ Եվրատեսիլ Հայաստանի կիսաեզրափակիչները կլինեն փետրվարի 19-ին և 22-ին, իսկ եզրափակիչը փետրվարի 25-ին։ Բոլոր փուլերում էլ քվեարկելու է միջազգային ժյուրին և հայ հեռուստադիտողը SMS հաղորդագրությունների միջոցով: Հաղթողը հենց իր երգով էլ կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում։ Գևորգին մաղթում ենք հաջողություն և հաղթանակ: