Լուսինեի բնությունը ձեռքի աշխատանքներում

 
Երիտասարդների օրը Կապանում գեղեցիկ ցուցահանդես վաճառք կար կազմակերպված։ Մեկը մյուսից գեղեցիկ, պատրաստված ու կոկիկ տաղավարների շարքի ամենավերջում էլ հանդիպեցինք Լուսինեին։ Առաջին բանը, որ աչքի զառնեց լուցկու հատիկներով պատրաստված գեղեցկուհին էր։
Մոտեցանք տաղավարին ու գեղեցիկ, իր աշխատանքների պես բնությունը մեջն ամուր գրկած ժպիտը դեմքին Լուսինեն մոտեցավ։ Սկսեցինք զրուցել։ Մեկը մյուսից գեղեցիկ ձեռագործ իրերն էր ներկայացնում ու հետն էլ պատմում իր մասին։

<<Ծնվել ու մեծացել եմ Վերին Խոտանան գյուղում, կարելի է ասել , մերոնց պատմելով 3 տարեկանից սկսել եմ նկարել ու նույնիսկ շատ էի սիրում նկարել, ու լավ հիշում եմ մի դեպք, երբ նկարում էի բոլորը հավաքվում էին շուրջս ։ Դպրոցական տարիներին  էլ եմ նկարել ու  նույնիսկ մասնալցել եմ փառատոնի, դպրոցն էր ուղարկել։ Բայց մինչև 3_րդ դասարան Կապանում եմ սովորել , պատերազմական շրջան էր, տեղափոխվեցինք գյուղական դպրոց և ավարտել եմ տեղի դպրոցը։ Կապանում սովորելու տարիներին ընդունվել ու ավարտել եմ երաժշտական դպրոցը՝ քանոնի բաժինը, իհարկե ավարտելուց հետո չեմ շարունակել , քանի որ ինձ ավելի հետաքրքրում էր նկարչությունը, սակայն պատերազմական ու վատ օրեր էին այդպես էլ չկարողացա ինչ որ տեղ սովորել, դպրոցը ավարտելուց հետո ընդունվել ու ավարտել եմ Սիսիանի Պետական Հումանիտար քոլեջի տարրական մանկավարժություն ու մեթոդիկա բաժինը, ցանկություն կար շարունակել ուսումը բայց չստացվեց ,ուսանողական տարիներին նույպես նկարել եմ ,բայց որպես հոբբի։ Ավարտելուց հետո իմ մասնագիտությամբ չեմ աշխատել քանի որ տեղափոխվեցինք Երևան արդեն աշխատանքը ավելի կարևոր էր մեր համար ու քանի որ քոլեջն էի ավարտել ապա չէի կարող իմ մասնագիտությամբ աշխատել, աշխատել եմ այլ բնագավարում, արտադրամասում եմ աշխատել որպես սարքավորումների օպերատոր՝  Oval plastik արտադրամսն էր, հետո Shant արտադրամասում ,որպես թխվածքաբլիթներ փաթեթավորող, սակայն ընթացքում զբաղվում էի նկարչությամբ, ուղղակի որպես հոբբի հետո ցանկություն առաջացավ պատրաստել նաև հուշանվերներ, պատրաստելուց հետո նվիրում էի , եղել են որ որ իրեր վաճառել եմ>>։
 
Երևանում սակայն երկար չմնաց Լուսինեն, ստեղծագործ ոգին ու բնության կանչը շուտով Կապան վերադարձրին։ Ասում է, որ այստեղ իրեն երջանիկ է զգում։ 
<< Երբ վերադարձա Սյունիք , բնությունը ինձ ստիպեց ստեղծագործել, ամեն քայլափոխին տեսնելով գեղեցիկ քարեր, փայտի կտորներ ու այլ դեկորներ որոշեցի ստեղծել գեղեցիկ  ու պիտանի իրեր , հուշանվերներ։ Առաջին անգամ վաճառել եմ թիթեռներ, հետո անձեռոցիկի պատյաներ ու հասկացել, որ հոբբին կարելի է բիզնեսի էլ վերածել։>> 

Լուսինեն սահմանամերձ Շուռնուխ գյուղի միջնակարգ դպրոցում է աշխատում՝ հետն էլ մտածում ինչպես հոբբին բիզնեսի վերածի ու հայրենի հողին ամուր կառչի․
<<Խոտանանցի եմ, Սյունիքը շատ եմ սիրում, պետք է բոլորս մնանք ու պահպանենք եթե ամեն մեկս հեռանանք ,բա ով մնա , շատ վտանգավոր է, չես կարող ասել ինչ կլինի ,բայց պետք է պահենք ու պաշտպանենք ... )) կարծում եմ այսպես ճիշտ է...))
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 14-08-2021, 16:05
0
1 224

Նմանատիպ հայտեր


Սկիզբ