Կվառվեն Կապանի գլխավոր տոնածառի լույսերը
Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ վաղը՝ դեկտեմբերի 20-ին տեղի կունենա Կապանի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը: Կապանի համայնքապետարանը բոլորին սիրով հրավիրում է ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը եւ տոնական համերգին, որը տեղի կունենա քաղաքի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում՝ ժամը 17:00-ին, վերջում՝ դիսկոտեկ:
Նյութի աղբյուրը http://kapan.am կայք















