Ժամանակավոր հանքերը փչացնում են հավերժ բնությունը

  Զանգեզուրյան բնաշխարհի գեղեցկությամբ շատերն են հիանում. վեր խոյացող լեռներ, սարերից հոսող սառնորակ աղբյուրներ, սքանչելի տեսարաններ: Թվում է թե բոլոր նախադրյալները կան տուրիզմի զարգացած շրջան կոչվելու համար, սակայն այստեղ բախվում ենք մեկ այլ խնդրի՝ էկոլոգիայի հետ: Ինչպես գիտենք, հանքային արդյունաբերությունը Հայաստանի տնտեսության գլխավոր հատվածն է, և  կազմում է երկրի արտահանման ծավալի կեսից ավելին: Կոնկրետ Սյունիքի օրինակով եթե դիտարկենք այստեղ տեղակայված են ըստ իս նմանօրինակ մարզի համար բավականին մեծ թվով հանքավայրեր՝ Քաջարանի, Ագարակի, Կապանի, Մեղրիի, Դաստակերտի հանքավայրեր, գյուղ Լիճք, Գեղի, Ծավ, Սրաշեն, Մազրա, Մարջան գյուղերում: Աշխատատեղերի առկայություն, տնտեսական աճ, ահա այսպիսի պատկերացումներով էլ տեղի բնակիչները  հարմարվողականություն են ձեռք բերել տարբեր հանքարդյունաբերողների հանդեպ: Տարբեր ժամանակներում տարբեր կազմակերպություններ, տարբեր ժամանակներում տարբեր աշխատելաոճեր, տարբեր աշխատողներ՝ քաղաքին միայն չռեկուլտիվացված, վտանգավոր և լքված հանքավայրեր, թունավոր պոչամբարներ և աշխատատեղերի բացակայություն: Այս թեմայի շուրջ քննարկումները բազմաթիվ են, կարծիքներն էլ տարբեր ուստի ևս մեկ անգամ քննարկել և եզրակացություններ անելն այս պահին անհարկի է: Այս նյութում ես կցանկանայի անդրադառնալ միայն այլընտրանքային ճյուղերի զարգացմանը՝ տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլն: Կապանում տուրիզմի համար բոլոր նախադրյալները կան, այստեղ կարելի է զարգացնել ինչպես էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, էքստրեմալ տուրիզմը, այնպես էլ դասականն ու պատմականը: Կապանն ունի  մարդկային ու բնական բավարար ռեսուրսներ՝ զարգանալու համար: Մեր միակ թույլ կողմը մեր մոտեցումները, վախերն ու պատկերացումներն են: Եթե մենք լինենք բավարար նպատակասլաց, ապա մեր համայնքը կարող է իրոք զարգանալ և հայտնի դառնալ ամբողջ աշխարհին: Հայտնի դառնալ ոչ որպես մարող հանքարդյունաբերական գոտի, այլ աճող, զարգացող և յուրահատուկ տուրիստական մաքուր քաղաք:















 скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 1-11-2017, 16:32
0
1 249

Նմանատիպ հայտեր


Սկիզբ