Շին Կիոկուշին ֆուլ-կոնտակտ կարատե Կապանում
Կապանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում իր դռներն է բացել շին կիոկուշին ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի մասնաճյուղը : Մարզաձևը սկիզբ է առել Ճապոնիայում: Հիմնադիրը Օյամա Մասուտացուն է: Հայաստանի ֆեդերացիան հիմնադրվել է 1996թ.-ին: Շին կիուկուշին ֆուլ կոնտակտ կարատեի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն ու հիմնադիրը Մուրադ Քսպոյանն է:
Ֆեդերացիայի Կապանի մասնաճյուղի հիմնադիր Յանեկ Առաքելյանը 6տ-ից բարձր տղաներին ու աղջիկներին հրավիրում է պարապմունքների, որը կսերմանի նրանց մեջ կարգապահություն, առողջ ապրելակերպի դրսևորում և մարզաձևում զարգանալու հնարավորություն կընձեռի որպես մարզիկ կամ մարզիչ:
Հեռ. 098.83.38.05 – Յանեկ Առաքելյան
















