Ժամանակը որպես կյանքի կամքն ու ցանկությունը


 Ժամանակի մասին մենք տեղեկություն ենք ստանում ժամացույցից, որն ուղակի ցույց է տալիս թվերի հաջորդական շրջապտույտ կամ կրկնողություն: Բնության մեջ ժամանակը նկատվում է ցերեկվա անցումով գիշերվա և ապա նորից ցերեկվա, օրերի շրջապտույտի տեսքով: Այնուհետև օրերը վերածվելով ամիսների ու եղանակների նույնպես հաջորդում են միմյանց և կրկնվում որպես տարիների շրջապտույտ: Նմանատիպ շրջապտույտներ գոյություն ունեն նաև տիեզերական մեծ չափերով՝ Յուգաների տեսքով:
 Այսպիսով ժամանակավոր այս կյանքում Հավերժությունը ներկայացվում է որպես ժամանակահատվածների կրկնվող շրջապտույտ:
 Իսկ ինչ է իրենից ներկայացնում ժամանակը...
 Բոլոր էակները այս ժամանակավոր կյանքում ունենում են անձնական ցանկություններ, որոնք պետք է ի կատար ածվենց միյուս էակների շնորհիվ, որոնք նույնպես ունեն իրենց անձնական ցանկությունները: Քանի որ բոլոր էակների ցանկությունները միշտ պետք է կատարվեն այստեղ առաջանում են հերթեր, որոնք էլ ձևավորում են ժամանակահատվածներ բոլորի ցանկությունների կատարման հերթականությունների համադրության համար: Կատարվում են ոմանց ցանկությունները միյուսների միջոցով, իսկ հետո հաջորդների ցանկությունները և այդպես շարունակ, ինչպես նաև քանի որ բոլոր էակները ունեն հավասարազոր իրավունքներ այս կյանքում, ապա միմյանց հանդեպ ունենում են նաև հավասարազոր պարտականություններ, որոնք արտացոլում են այս կյանքի պատճառահետևանքային կապերը: Այսինքն եթե մի էակը ինչ որ կերպ ազդեցություն է ունեցել միյուս էակի նկատմամբ՝ լավ կամ վատ, ապա այդ ազդեցությունը պետք է ստանա այս կամ այն կերպ այդ նույն էակից:
Իսկ ընդհանուր բոլոր ցանկությունների համադրությունը արտացոլում է այս կյանքի անձնական ցանկություններն ու կամքը, որն էլ իր հերթին կոչվում է ժամանակ:
Սակայն բոլոր էակներն ի սկզբանէ ունեն միակ նշանակություն. այն է ամբողջությամբ նվիրված ծառայել կյանքին:
Բոլորն էլ կատարում են այդ առաքինությունը, մի մասն անում է դա առանց գիտակցելու և ստիպված՝ ծառայելով իր ընտանիքին ու շրջապատին, իսկ մի մասն էլ մատուցում են իրենց ծառայությունն այս կյանքին գիտակցելով ու մեծ սիրով:



Տիեզերական մասշտաբի ժամանակային շրջապտույտը ներկայացվում է հետևյալ տեսքով

 Երկիր մոլորակը այս Տիեզերքի 14 մակարդակներից միջին մակարդակի մոլորակներից է:

Ժամանակային շրջապտույտը բաղկացած է 4 մասից: Ժամանակահատվածները սկսվում են լավագույնից ու գնում դեպի վատագույնի, և միշտ միմյանց հաջորդում են: 


1. Սատյա Յուգա        /ոսկի/     1 728 000 տարի
2. Տրետա Յուգա        /արծաթ/  1 296 000 տարի
3. Դվապարա Յուգա    /բրոնզ/      864 000 տարի
4. Կալի Յուգա           /երկաթ/     432 000 տարի


 Յուրաքանչյուր հատվածին բնորոշ են մարդկային ուրույն գիտակցվածության մակարդակներ, կյանքի տևողություն, մարմնի չափեր և կյանքի գերագույն նպատակին հասնելու միջոցներ:
Օրինակ՝ ըստ մեր ներկայիս չափման միավորների,
 Սատյա Յուգայում մարդկային մարմինները ունենում են 12 մետր բարձրություն, կյանքի 100 000 տարի տևողություն և գերագույն գիտակցվածության հիմնական միջոցը մեդիտացիան էր:
 Տրետա Յուգայում մարդիկ ունենում են 8 մետր հասակ, միջինում ապրում են 10 000 տարի, իսկ կյանքի իմաստավորվում է ծիսակատարությունների միջոցով:
 Դվապարա Յուգայում մարդկանց հասակը 5 մետր է, կյանքի միջին տևողությունը 1 000 տարի, իսկ կյանքի բարձրագույն նպատակին հասնելու հիմնական մեթոդը փառաբանումն է:
 Կալի Յուգայում, կռվի և կեղծավորության ժամանակահատվածում, ի դեպ, որում ապրում ենք նաև մենք մարդիկ ունենում են 2 մետր հասակ, կյանքի տևողությունը 100 տարի, իսկ կյանքի գերագույն նպատակին հասնում են երգելու միջոցով: Կալի Յուգայի վերջին հատվածներում մարդկանց կյանքի տևողություն դառնում է 10-15 տարի, հասակը մեկ մետից ցածր: Մարդկային բոլոր տեսակի հարաբերությունները բոլորի միջև սեռական հարաբերություններն են: Ընտանիքի անդամները չեն ճանաչում միմյանց, 7-8 տարեկանից մարդկանց մազերը սպիտակում են, մարդիկ առնետների պես ամբողջ օրը ուտելիք են փնտրում, ուտում են նաև միմյանց, ծառերը և բույսերը այնքան են փոքրանում, որ այլևս ստվեր չեն կարողանում տալ, իսկ միջատների չափերը մեծանում են:
 Այս դաժան իրավիճակը վերացվում է Երկիր մոլորակի վրա մարդկանց հիմնական մասի բնաջնջումով, և սկսվում է նոր Սատյա Յուգա, որտեղ բնակվում են կյանքը ամբողջությամբ գիտակցող և սարերում իրենց ընտանիքների հետ Կալի Յուգան անցկացրած մարդիկ:
 Ի դեպ ոսկի, արծաթ և բրոնզե ժամանակաշրջաններում գրագրություն չի լինում, քանի որ մարդկանց գիտակցությունը և հիշողությունը բարձր է լինում և սերունդներին բացատրելով կյանքի մասին բավարարում է գիտելիքների փոխանցմանը: Գրագրությունը սկսվում է Դվապարա Յուգայի վերջում, քանի որ Կալի Յուգայի ժամանակ գիտակցության և հիշողության կտրուկ անկումներ են լինում: Կալի Յուգան այս անգամ սկսվել է 5000 տարի առաջ, իսկ ավելի կոնկրետ մ.թ.ա. 3102-րդ տարում:
Նմանատիպ 1.000 շրջապտույտը՝ 4.320.000.000 տարին կազմում է մեր Տիեզերքի կյանքի տևողության 12 ժամը՝ ցերեկը կամ գիշերը: Տիեզերքի կյանքի տևողությունը ևս 100 տարի է, ինչպես բոլոր կենդանիներինը, սակայն իրենց գիտակցության յուրահատուկ ժամանակային պատկերացմամբ: Օրինակ ըստ մեր գիտակցության մեղուները մոտավորապես ապրում են 100 օր, սակայն իրենք իրենց համար աշխատելով ապրում են 100 տարի: Այսպիսի ժամանակային ընկալում ունի օրինակ մեր մոլորակը մեր կյանքի տևողության վերաբերյալ:
 Տիեզերական գիշերվա 12 ժամերի ընթացքում միջինից ցածր մակարդակների մոլորակները ծածկվում են ջրով:
Մեր տիեզերքը 50 տարեկան հասակ ունի և հիմա ցերեկը պետք է անցնի գիշերվա:


 


Իսկ այս կռվի և կեղծավորության ժամանակաշրջանի՝ Կալի Յուգայի վերաբերյալ գոյություն ունեն գրվածքներ, որոնց մասին կարող եք լսել այստեղ՝





Ներբեռնեք տոնական օրացույց՝ 

Vaishnava Remainder Calendar


 
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 6-10-2018, 12:29
0
143

Նմանատիպ հայտեր


Սկիզբ