Ստեղծագործ Ալլան


Ալլա Ավանեսյանը ծնվել է 2000թ. հուլիսի 1-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Սովորում է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում, 17 տարեկան է: Սիրում է Հայոց լեզու և Հայ Գրականություն առարկաները: Նպատակ ունի դառնալ լավ մանկավարժ և կրթել բազմաթիվ երեխաների: Հաճախում է Արվեստի դպրոց` դաշնամուրային բաժին և այս տարի ավարտում է այն: Ընկերասեր է, ունի շատ ընկերներ և սիրում ու հարգում է ամենքին յուրովի: Անչափ սիրում է Պիցցա և նպատակներից երկրորդն է` ունենալ սեփական Պիցցայի արտադրամաս: Երազանքների երկիրն Իտալիան է և հույս ունի, որ մի օր կհասնի դրան:


Ներկայացնում ենք Ալլայի բանաստեղծություններց մեկը


Մեր գյուղը

Լեռների մեջ` մի գողտրիկ վայրում,
Բարձրավան գյուղն է գոյանում,
Մարդիկ աշխատում են այստեղ անդադար,
Աշխատում են հալալ ու արդար։
Գյուղապետը մեր Օնիկն է Ավագյան,
Ունի երեք զավակ`Ավետ, Վահրամ ու Շուշան,
Կինն էլ Թամարն է մեր բարի,
Թե ցավող տեղ ունես, տանես կբուժի:
Իսկ սա Էդիկն է  Բաղդասարյան,
Մեր ամենօրյա երգերի շարան,
Նա էլ լավ մարդ է ու բարի,
Ով կողքով անցնի կհյուրասիրի։
Ահա Անժելան ու Օֆելյան,
Տարիքով, բայց անսպառ է նրանց էներգիան,
Ձմռանը Օֆելյան գնում է գյուղից,
Հետո էլ թե հետ տարեք ինձ, մեռա կարոտից։
Սա Վիկտորիան է՝ մեր վաճառողուհին,
Միշտ հավատարիմ է իր խանութին,
Ապրանքների գները Քարդաշյանից էլ թանկ են,
Ախր այ կնիկ, կեսն էլ հին են:
Ահա մեր գյուղի ջահել հարսները,
Անվերջ են Քրիստինեի լուսանկարները,
Արուսն էլ աշխատող ու սիրուն,
Լուսինեն էլ համով թխվածք է պատրաստում։
Սա էլ մեր գյուղի բախտ նայողները՝
Հասոն, Խանումն ու Էվելինան,
Շատ ճշգրիտ են նրանց ասածները,
Իսկն իրենց նման։
Իսկ հիմա անցնենք անտառապետին՝
Վիլենն է կանգնած ու հենված պատին,
Վայն եկավ տարավ մի աղբ գետնին,
Տան անդամներին կհասցնի լուսին։
Ահա  Բարձրավանի ջահել-ջիվանները,
Թղթիս մեջ տեղ չի տա նրանց անունները,
Մեկը մյուսին օգնող խելացի ընկերներ են,
Մեկ էլ հումորասեր, ուրախ տղաներ են։
Սա Էդիկն է Հովհաննիսյան,
Գիտելիքների հանրագիտարան,
Երբ մտնում է դպրոց տիրում է եռուզեռ,
Նրան այս գյուղում ասում են Գուբեռ։
Իսկ Անահիտն էլ Հակոբյան,
Աշխատող, ինչպես մեղուն ժրաջան,
Նրա քայլելուն չկա վերջ,
Քաղաք է ուղարկում ապրանքներ անվերջ։

 

Ստեղծագործ Ալլան ֆեյսբուկում

 
 скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Կապան
Ավելացված է : 19-05-2017, 20:13
0
448

Նմանատիպ հայտեր


Սկիզբ