Տաղանդավոր Լիան



Լիա Ալբերտի Գրիգորյանը ծնվել է 1998 թ. օգոստոսի 28-ին: Սովորել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցում:    Լիան պատմում է, որ մանկուց է սիրել ֆլեյտա երաժշտական գործիքը, իսկ նվագել սկսել է 7 տարեկանից: <<Լսելով թե ինչպես է նվագում մորեղբայրս ես նույնպես ցանկացա սովորել: Ինձ գրավեցին գործիքի մեղմ հնչյունները:     Սովորել եմ Կապանի թիվ 2 Երաժշտական դպրոցում` Արթուր Մովսիսյանի դասարանում: Դպրոցում սովորելու տարիներին մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների>>,- նշում է նա:  
 2009թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված << Սյունիք>> մարզամշակութային մանկապատանեկան փառատոնի մարզային փուլի  մասնակցության համար ստացել է պատվոգիր: 2011թ. ՀՀ անկախության 20-րդ տարելիցին նվիրված դասական երաժշտության մանկապատանեկան մրցույթ-փառատոնին արժանացել է պատվոգրի: 2013թ. մասնակցելով  Գյումրու Երաժիշտ-Կատարողների <<Վերածնունդ>> միջազգային չորրորդ մրցույթ-փառատոնին արժանացել է 3-րդ կարգի դափնեկրի կոչման և մեդալի: Դպրոցն ավարտել է  գերազանց առաջադիմությամբ: 2013թ. ելույթ է ունեցել Գյումրու Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես մենակատար: 2013 - 2014 թ. ընդունվել է <<Կապանի արվեստի պետական քոլեջ>>-Ի <<Փողային և հարվածային գործիքներ>> մասնագիտացման `ֆլեյտայի բաժինը: Քոլեջում սովորելու տարիներին մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների: 2014թ. մասնակցել է <<Նոր անուններ>> պատանի երաժիշտ կատարողների 4-րդ միջազգային փառատոնին և  արժանացել դիպլոմի և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից ստացել  <<անվանական>> ժամացույց: 2015 թ. որպես 2-րդ ֆլեյտա նվագել է Ղարաբաղի Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2015թ. մասնակցել է Գյումրու երաժիշտ-կատարողների <<Վերածնունդ>> միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին` արժանացել  1-ի կարգի դափնեկրի կոչման: 2015թ. ստացել է <<Շնորհակալագիր>> լավագույն առաջադիմության, օրինակելի վարքի և ակտիվության համար:2015 թ. ելույթ է ունեցել Ռուսաստանի Մոսկվա և Տվեր քաղաքներում:   2015-2016 ուս. տարում ցուցաբերած ակտիվության համար ստացել է Շնորհակալագիր: 2016թ. մասնակցել է Գյումրու <<Վերածնունդ>> միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնին  նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին, <<Կամերային անսամբլ>> անվանակարգում առաջին կարգի դափնեկրի կոչման:





Սրանով սակայն միայն սկիզբն էր դրվում մեր տաղանդաշատ համաքաղաքացու հաջողությունների: 2016թ. նա ելույթ է ունեցել Մոսկվայում, Իտալիայի և Սլովենիայի մի շարք քաղաքներում: Իտալիայում մասնակցել է աշխարհահռչակ վոկալիստ Լյուբա Կազարնովսկայայի վարպետաց դասերին և կազմակերպած համերգին արժանանալով դիպլոմի: Այժմ սովորում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում պրոֆեսոր Գայանե Մուրադյանի դասարանում: Լիան նպատակ ունի հասնել նոր հաջողությունների, որպեսզի արդարացնի դասախոսի մեծ սպասելիքները: Այդ սպասելիքները մենք էլ ենք կիսում և Լիային մաղթում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:



скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 12-02-2018, 13:26
0
1 179

Նմանատիպ հայտեր


Սկիզբ