Նկարել բարին...

Էրիկ Դավթյանը ծնվել է 1980թ.-ին Կապանում: Ավարտել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցը, այնուհետեև ծառայել հայկական բանակում: Գեղանկարչության հանդեպ սերն Էրիկի մոտ ինքնաբուխ և պատահական է եղել: Նա նկարում է ամեն գեղեցիկ բան ինչ կա շրջապատում, նկարում է ոչ ցուցադրելու, ոչ վաճառելու համար, ուղղակի նկարում է...


Սիրում է շփվել համաքաղաքացի արվեստագետների հետ, հատկապես Ռուբեն Կոստանդյանի, որի խորհուրդներն ու նշումներն անչափ օգտակար է համարում:
Էրիկը սիրում է հայրենիքը՝ հավատում Հայաստանի պայծառ ապագային: Հայրենի հողի հետ կապված ամեն բան է սիրում, նկարում նրա մաքրությունն ու գեղեցկությունը:


Էրիկի մյուս նկարներին կարող եք ծանոթանալ նրա ֆեյսբուքյան էջում














