Գեղեցկուհի Վերոնիկան 175 կգ է բարձրացնում

Վերոնիկա Մարտիրոսյանը ծնվել է 2000թ. հոկտեմբերի 23-ին: Սովորել է Կապանի թիվ 5 դպրոցում, ապա տեղափոխվել Նորաշենիկի միջնակարգ դպրոց, որտեղ էլ այժմ սովորում է 12-րդ դասարանում: Շուրջ 6 տարի է Վերոնիկան զբաղվում է ծանրամարտով: Ինչպես նա է նշում, սկզբում մայրը դեմ էր իր այս որոշմանը, քանի որ համարում էր, որ ծանրամատն աղջկա սպորտաձև չէ, սակայն տեսնելով Վերոնիկայի մեծ սերն այս սպորտաձևի նկատմամբ, նա էլ համակերպվեց:


Վերոնիկան մի քանի սպորտաձևերի է մասնակցել, փորձեց նաև ծանրամարտը, սկզբում լուրջ չընդունելով, սակայն առաջին նվաճած մեդալի հետ սթափվելով և լուրջ զբաղվելով: Մարզիչ Կարեն Հարությունյանի սանը դեռ 2017-ին պետք է մասնակցեր Եվրոպայի առաջնությանը, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց:
Վնասվածքի ապաքինումից հետո նա Գյումրիում մասնակցեց Հայաստանի ծանրամարտի առաջնությանը իր քաշային կարգում չեմպիոն դառնալով:

Այս մեդալն էլ Վերոնիկան ամենասպասվածն է համարում, քանի որ անգամ բժիշկներն էին նշում, որ հնարավոր է հարկ լինի լքել սպորտը:
Վերջերս նա մասնակցեց նաև տղամարդկանց և կանանց ծանրամարտի առաջնությանը, 90+ քաշային կարգում ստանալով բրոնզե մեդալ:175 կգ վերևում պահող մեր տոկուն մարզիկին մաղթում ենք նորանոր հաջողություններ և երկրաչափական պրոգրեսիայով աճող ծանրաձողեր:
Վերոնիկային կարող եք գտնել ֆեյսբուքում














