Ամենակարևորն այս կյանքը երջանիկ ապրել կարողանալն է

  

 


 Օլիմպիական խաղերում Հայաստանի աթլետիկայի  հավաքականը հանդես էր եկել 5 մարզիկով, որոնցից մեկը եռացատկորդ Լևոն Աղասյանն էր: Կապանցի Լևոն Աղասյանի ձեռքբերումների մասին այսօր շատերն են խոսում: Քչերին է սակայն հայտնի, որ Լևոնի նմանօրինակ հաջողությունները քրտնաջան աշխատանքի և տարիների փորձի արդյունքն են: Ծնվել է 1995 թվականի հունվարի 19-ին՝ Կապանում: Սովորել է թիվ 3, 1 և Նորաշենիկի միջնակարգ դպրոցներում։ Ավարտել է վերջինը: 2013 թվականին հանդես է եկել միջազգային կարգի մի շարք մրցաշարերում: Այս տարի մասնակցել է 2 միջազգային մրցման։ Մեկը` Ղազախստանում, մյուսը` Թուրքիայում։ Երկուսում էլ գրավել է առաջին տեղը։ Մարզիչն Արսեն Պետրոսյանն է:

 «Այս տարի ապրիլի 7-ին  կլրանա 13-րդ տարին, որ զբաղվում եմ աթլետիկայով: Երբ ես 10 տարեկան էի, քեռիս ինձ տարավ Կապանի մարզադաշտ, որպեսզի ես սկսեմ մարզվել աթլետիկայով։ Եվ մինչև հիմա չեմ դադարել այդ անել»,- նշեց Լևոնը:

  Ստամբուլում այս տարի կայացավ Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունը։ Այդ առաջնությանը մասնակցում են 18 պետություն։ Եռացատկ մարզաձևում Լևոնը գրավեց առաջին տեղը։ Ու առաջին անգամ պահպանեց այդ տիտղոսը։ Անցյալ տարի նույն առաջնությանը, որը կայացել էր Բելգրադում, նույնպես առաջինն էր։ Մրցույթից առաջ պայքարը խոստանում էր թեժ լինել, քանի որ 3 հոգի այս տարի  ավելի բարձր արդյունք էին ցույց տվել։ Բայց ամեն դեպքում առաջին տեղում Լևոնը հայտնվեց:







  Լևոնն ասաց, որ այս արդյունքն իր և մարզիչի աշխատանքի շնորհիվ է և որ  սկսնակ աթլետները բարձր արդյունք ունենալու համար պետք է լսեն իրենց մարզչին ու դաստիարակեն իրենց մեջ աշխատասիրություն։

  Սովորում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 2-րդ կուրսում: Չնայած Երևանում է սովորում, սակայն իր ապրած ժամանակի քանակը Երևանում և Կապանում համարյա հավասար է։ Ուստի որոշակիորեն չի կարելի ասել, թե նա ապրում է Երևանում: Ու որտեղ էլ որ լինի, Կապան հաստատ վերադառնում է:

  Վերջում սահմանափակվենք Լևոնի այս մեջբերմամբ, որ  ամենակարևորն այս կյանքը երջանիկ ապրել կարողանալն է։ Իսկ դա տարբեր մարդկանց մոտ տարբեր ձևով է դրսևորվում։



Լևոնին կարող եք գտնել ֆեյսբուքյան այս էջում

 
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 28-02-2018, 12:50
0
737

Նմանատիպ հայտեր


Սկիզբ