Նրբագեղության թռիչք
Այն, որ կապանցի երիտասարդները տաղանդավոր են, բազմիցս ենք համոզվել: Նրանց մենք պարբերաբար անդրադառնում ենք. այսօր սակայն կխոսենք մի աղջնակի մասին, ով իր հայտնիության ուղին դեռ նոր է կերտում:
Մարիամ Թեւանյանը պարել սկսել է փոքր տարիքից: Ծնվել է 2004թ. Կապանում: Ինչպես նա պատմեց 2010թ. Կապանում կայացած նրբագեղության մրցույթի ժամանակ ծանոթացել է պարուսույց Գայանե Վարդիկյանի հետ, որից հետո կանոնավոր սկսել է հաճախել պարի խումբ:

Այժմ պարում է «Սիլուետ» պարային խմբի կազմում: Շուրջ 9 տարի պարապելուց հետո Մարիամը երազում է ընդունվել պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը: Պարուսույց Գայանե Վարդիկյանն էլ նշեց, որ Մարիամը շատ խոստումնալից աշակերտ է և ձգտում ունի:
Մարիամի հետ պարող աղջիկներից շատերը նույնպես զարմանալի ճկունություն և սահունություն ունեն պարում: Նրանց պարերը ևս ներառված են տեսանյութերում:

Խմբի պարուսույցն, ով այս պահին նաև աշխատում է Կապանի Ա. Շիրվազադեի անվան թատրոնում, տարիների փորձ ունի: Ահա և նրա ուսանողական լուսանկարներից մեկը:
Մարիամի հետ պարի խումբ է հաճախում ավագ քույրը:















