Սնվելու կուլտուրա էլ գոյություն ունի

  


  ‹‹Ոչինչ չի կարող այնքան օգտակար լինել մարդու առողջության եւ երկրի վրա նրա կյանքի հետագա զարգացման համար, ինչպես բուսակերության տարածումը››,- ասել է Ալբերտ Էյնշտեյնը:

  Էյնշտեյնի գաղափարներին շատերն են համակրում, այս մտքին կարծես ամբողջ աշխարհն է միանում: Այսօր աշխարհում մեծ տարածում է գտել բուսակերության հանդեպ սերն ու կենդանական սննդից հրաժարվելը:  

  Մարդկության պատմության ընթացքում եղել են խոշոր աղետներ և ճգնաժամային իրավիճակներ՝ սառցակալումներ, ջրհեղեղներ, երաշտ և այլ եղանակային անբարենպաստ պայմաններ, որի հետևանքով մարդիկ չեն կարողացել հայթայթել իրենց տեսակային սնունդը և ողջ մնալու համար սկսել են ուտել վայրի կենդանիներ, ձուկ և թռչունների ձվեր: Այնուհետև մարդը ընտելացրեց կաթնատու կենդանիների և սկսեց կաթ օգտագործել: Այս ամենը եղել է ողջ մնալու հնարավորություն, երբ չկար բավարար քանակի և տեսակի բուսական սնունդ: Հատկապես քոչվոր ցեղերը և հյուսիսի ժողովուրդները, որոնք չունենալով մշտական բնակության վայր կամ բնակվելով անբարենպաստ բնակլիմայական պայմաններում չէին կարող զբաղվել հողագործությամբ: Նրանք պահում էին անասուներ և սնվում էին դրանց կաթով և մսով: Բոլոր այն վայրերում, որտեղ եղել է բավարար բուսական սնունդ մարդիկ միշտ էլ սնվել են բուսական սննդով:

  Բուսակերության նախընտրողների  թիվն աշխարհում օրեցօր աճում է եւ շուտով կհասնի 1 մլրդ-ի։ Այս առումով առյուծի բաժինն ընկնում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնակիչներին (միայն Հնդկաստանի բնակչության մոտ 80%-ը միս չի ուտում)։ Եվրոպայում եւ Ամերիկայում մսակերության դեմ պայքարողների թիվը տատանվում է 7-10%-ի միջեւ։


 


 
 

  Բժիշկների մի մասը պնդում է, որ մարդը մարմնի կառուցվածքով եւ մարսողական համակարգով պտղակեր է: Այժմ անդրադառնանք հետազոտություններին: Բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բուսակերների արյան մեջ խոլեսթերինի եւ այլ աթերոգեն լիպիդների քանակությունը նվազագույն մակարդակի է, ինչը նրանց հնարավորություն է տալիս խուսափել մի շարք սրտանոթային հիվանդություններից, այդ թվում նաեւ սրտամկանի ինֆարկտից։ Վիճակագրական տվյալներն էլ փաստում են, որ մսակեր տղամարդկանց շրջանում սրտամկանի ինֆարկտի հավանականությունը 5 անգամ ավելի մեծ է, քան բուսակեր տղամարդկանց մոտ։ Բժշկական գրականությունը նաեւ պնդում է, որ չարորակ նորագոյացությունների առաջացումը ինչ-որ չափով պայմանավորված է մսի, ձվի, պանրի եւ կենդանական ծագում ունեցող ճարպերի ու սպիտակուցների չարաշահմամբ։
  Վերոնշյալ տվյալները բուսակերներին հիմք են տալիս կարծելու, որ իրենց սնվելու կարգն ավելի ռացիոնալ է, եւ այն թույլ է տալիս երկարացնել կյանքի տեւողությունն ու կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը։ Եթե ժամանակակից սննդաբանները որոշակի վերապահությամբ են մոտենում վեգանների սնվելու կարգին, ապա լակտոբուսակերների կողմից առաջարկվող սնվելու մեթոդները ֆիզիոլոգիական տեսանկյունից կատարելապես ընդունելի են, քանի որ դրանք ամբողջությամբ բավարարում են օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սննդի պաշարները։ Ի դեպ, մսամթերքից հրաժարվելու անվտանգությունը պաշտոնապես հաստատվել է նաև ամերիկյան սննդաբանների ասոցիացիայի կողմից։

  Այս ամենը կարծես հիմք են տալիս կարծելու, որ  մարդն ապրելով բնության մեջ եւ սնվելով  բուսական սննդով, գտնվում է իր բնականոն վիճակում:

 

 Թե ինչպես սնվել յուրաքանչյուրիս ընտրությունն է, սակայն որպես քրիստոնյաներ ուղղակի կարող ենք զուգահեռներ անցկացնել մարդու կյանքի ներկայացմանը  աստվածաշնչյան դրախտային պարտեզի մեջ, որտեղ մարդը սնվում էր պտուղներով, ապրում հանդարտ ու երջանիկ:


  Մարդկանց մեծամասնությունը չի պատկերացնում, թե ինչպիսի դաժան գործողությունների արդյունքում է նա կարողանում միս ուտել, և որ այդ դաժանությունների պատասխանատվության մի բաժինն էլ հենց իրենց է մնում, որպես այդ դաժանությունները պատվիրող:


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 20-03-2018, 11:15
0
526

Նմանատիպ հայտեր


Սկիզբ