Դասընթաց լրագրողների համար


«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով`

-Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
-Փաստերի ստուգման և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը
Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։ 

Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Բոլոր ծախսերը՝ մարզից Երևան և հետադարձ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։ 

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) pin.journalists@gmail.com էլեկտրոնային հասցեին։ 

Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների նկարագրությունը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։ 
Թերի հայտերը չեն դիտարկվի։ Խնդրում ենք Ձեր դիմումը ուղարկել անգլերենով կամ ռուսերենով։ 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի օգոստոսի 31-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի սեպտեմբերի 2-ը։ 
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 27-08-2018, 15:07
0
387

Նմանատիպ հայտեր


Սկիզբ