Կապանի ,,Ոսկե աշուն՛՛-ը...


  Կապանում գեղեցիկ աշուն է։ Քայլում ես աշնանային գույներով զարդարված անտառում և հիանում: Բազմերանգ տերևներն այնպես են խշխշում  ոտքերիդ տակ,կարծես խնդրում են, որ չփշրես,չտրորես իրենց: Ծառերն այնպես են  ծածկվել դեղին, կարմիր տերևներով, կարծես մի նկարիչ մտել է քաղաք ու իր կախարդական վրձնով ներկել քաղաքը աշխարհի բոլոր գույներով: Ամպերի տակից մերթընդմերթ ժպտում է  արևը, որը կարծես վերջին ճիգերն է գործադրում ջերմացնելու ցրտից դողացող տերևներին: Երեխաներն արդեն դրսում քիչ են մնում, գույները հաճելի են, բայց ցուրտ օրերն են մոտենում։
<<Աղավնիներ>> մանկական կենտրոնի սաներն արդեն հասցրել են հիանալ աշնան գույներով։ Այս անգամ էլ կանդրադառնանք նրանց աշնանային հեքիաթին։
 

<<Այս անգամ մեր սիրելի անտառը հագել էր յուրահատուկ ոսկե, արծաթե զգեստ։ Իր գույներով նա գայթակղել էր նաև <<Աղավնիներ>> մանկական կենտրոնի սաներին։ Նրանք հյուրընկալվել էին հեքիաթային անտառը։ Հիացած անտառի գույնզգույն գույներով ՝ իրենց իմացած ոտանավորներով, երգերով, պարերով ջերմացրին ու ուրախացրին բնությանը։ Ողջույնի խոսքով ազդարարեց Էմինը, աշնան բարի գալստի խոսքերով։ Յանան հիշեցրեց աշնան անուշահամ մրգերի մասին։ Արիանան երփներանգ գույներ հագած անտառի, ծառի, հողի, տերևների մասին։ Լիլիան համեմատեց իր սիրելի մայրիկին <<աշուն տատիկին>>, որը գիշեր ու ցերեկ բերք է հավաքում։
Մարկը գովաբանեց իր շատ սիրելի <<նուռը>>։ Դեղին, կարմիր տերևները թափված գետնին, Ռիմկան նմանեցրեց զարդարված գորգին։ Նկարիչ էր դարձրել աշնանը Մանվելիկը։ Հենրին ոգևորված երգեց <<Աշուն>> երգը։ Անահիտիկի խոսքերում հնչում էին մերկացած ծառերը, մեր աշխարհից հեռացող թռչունները։ Երեխաները շատ մոտեցան բնությանը... Բարձր տրամադրությամբ հրաժեշտ տվին հեքիաթային անտառին, իրենց հետ տանելով <<գույնզգույն>> հիշողություններ։ Օրը համընկավ <<Գիտության>> օրվա հետ։ Եվս մեկ օրով հարստացավ երեխաների գիտելիքները աշնան մասին։ Նշվեց նաև իրենց սիրելի ընկերուհու ծննդյան օրը>>,- նշեց կենտրոնի տնօրեն Ամալյա Սարգսյանը։
 

Այսօրինակ միջոցառումները կարևորում են շատ մանկավարժներ։

Բնության նկատմամբ վերաբերմունքը,  էկոլոգիական պատկերացումները պետք է ձևավորել դեռ նախադպրոցական հասակից.

– ծանոթացնել երեխաներին բնության հետ,

– սովորեցնել շրջակա միջավայրի խնամքի կարևորությունը և կանոնները,

– հոգատարություն սերմանել շրջակա միջավայրի՝ ծառերի, խոտերի, կենդանիների և բնության մաս կազմող յուրաքանչյուր տարրի նկատմամբ:

Երեխան պետք է հասկանա, որ ինքը բնության մի մասնիկն է: Նախադպրո­ցական տարիքից բնության հանդեպ վերաբերմունքը և էկոլոգիական հիմնարար պատկերացումները ձևավորելը խիստ անհրաժեշտ է, քանզի ամեն բան սկսվում է այս տարիքից: Ահա թե ինչու նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման մեջ կարևոր դեր է գրավում բնագիտական և էկոլոգիական դաստիարակությունը։ 

Կենտրոնն առաջարկում է նաև անգլերենի և ռուսերենի պարապմունքներ, սաները ստանում են մասնագիտական երաժշտական կրթություն։
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 27-10-2019, 17:59
0
139

Նմանատիպ հայտեր


Սկիզբ