Սյունիքի մարզը նոր մարզպետ ունի

 ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը երեկ մարզպետարանի նիստերի դահլիճում ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանին:

 Նախարարը նշեց, որ  հետհեղափոխական Հայաստանում մարզպետարաններն ու համայնքապետարանները պետք է աշխատեն թափանցիկ և հաշվետվողական:


  «Պետք է բացառենք տարվա ընթացքում այնպիսի չարաշահումները, երբ համայնքի ավագանին կամ համայնքապետը ինչ-որ մեկի հետ համաձայնության գալով շատ արագ գումարի նիստեր եւ արդյունքում տեղի ունենան համայնքին պատկանող հսկայական տարածքների օտարումներ: Հանրության սեփականությունը այսուհետ բացառվելու է պաշտոնյաների կամ նրանց մերձավորների կողմից օտարվելու գործընթացը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այլևս ՀՀ տերը լինելով, նաև ՀՀ այն քաղաքացին է, ով չի կարող շրջանցել օրենքները:
Սիրելի հայրենակիցներ իրավունքներ ունենալուց զատ Դուք ունեք նաև պարտականություններ» - նշեց նախարարը: 


Նա հակիրճ նկարագրեց նաև նախարարության նոր մարտավարությունների մասին, որտեղ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կհավաքագրվի համայնքների սեփականությունների մասին տվյալներ, և այսուհետ կսահմանվի տարեկան օտարումների պլան, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի համաձայն բոլոր 10 մարզերը կներկայացնեն իրենց տարածաշրջանին յուրահատկություններին համապատասխան բիզնես ծրագրեր:

Մարզպետի առաջ դրված խնդիրներից է առաջիկա մեկ ամսում նվազագույնը 10 ծրագրային փաթեթ:

 

 Նորանշանակ մարզպետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, իրեն այդ բարձր քաղաքական պաշտոնը վստահելու համար:


  «Լծվենք աշխատանքի՝ ի շահ Սյունյաց աշխարհի», -ասաց Կարեն Համբարձումյանը։


  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետ Կարեն Համբարձումյանին հանրությանը ներկայացնելուց հետո սիրալիր պատասխանեց մեր հարցերին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 10-06-2018, 12:46
0
2 934

Նմանատիպ հայտեր


Սկիզբ