Աստծո համար բոլոր էակները հավասար են

Սիրելի կապանցիներ
Ներկայիս ժամանակաշրջանում սոցիալական անհավասարությունն այնպիսի չափերի է հասել, որ մեկն իրեն կարող է թույլ տալ բրենդային խանութներից ոչ այնքան անհրաժեշտ իրեր ձեռք բերել, կրել կամ չկրել երբևէ դրանք, մեկն էլ իրեն կամ երեխային հագուստ գնելու հնարավորություն չունի անգամ:
Ձմռան ամիսներին հատկապես, երբ անհրաժեշտ են լինում տաք արտահագուստ, մուշտակներ և տաք կոշիկներ, որոնք համեմատաբար թանկ արժեն, սոցիալապես անապահով ընտանիքները փաստի առաջ են կանգնում:
Спеши к добру նախաձեռնությունը մեր թիմի միջոցով Կապանում իրականացնում է անապահով ընտանիքներին հագուստով ապահովելու ծրագիր, որի շրջանակներում բարի մարդկանց կողմից տրամադրված հագուստները բաժանվում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Նույն ձևով կարող են ծրագրին միանալ նաև կապանցիները, օգնելով իրենց համաքաղաքացիներին.Спеши к добру նախաձեռնությունը մեր թիմի միջոցով Կապանում իրականացնում է անապահով ընտանիքներին հագուստով ապահովելու ծրագիր, որի շրջանակներում բարի մարդկանց կողմից տրամադրված հագուստները բաժանվում են նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Ձեզ ոչ այդքան անհրաժեշտ հագուստ ու իրը կարող է ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ լինել: Կամ եթե գիտեք ընտանիքներ, ովքեր իսկապես ծայրահեղ ծանր վիճակում են, և ունեն օգնության կարիք, մեզ փոխանցեք նրանց հեռախոսահամարները:
Եթե ցանկանում եք աջակցել այս նախաձեռնությանը կարող եք զանգահարել՝
077.360.994 հեռախոսահամարին:
Կատարեք բարություն և այդ բարությունը կյանքը հետ կտա Ձեզ ...
Ավելացված է : 23-10-2018, 18:56
0
2 520