
Այսօրվա մեր հերոսուհին Հովհաննիսյան Լիլյան է: 8 տարեկան է: Մայրիկի աչքերով՝ անչափ բարի է, զգայուն, փխրուն, սիրով լի, շատ մեծ սեր ունի իր մեջ: Շատ է սիրում ջուրը, լողալ, ժպտերես է, բարեկամասեր, եթե մեկին ընդունեց, մինչև վերջ հետը գնալու է: Երազանքները դեռ հստակ չեն, ամեն օր նոր երազանք է ունենում, նոր մտահաղացումներ: Մեր թիմը Լիլյայի հետ շփվելուց միայն կավելացնի, որ նա շատ լուսավոր և բարեսիրտ աղջիկ է: Հրաշք փոքրիկին հաջողություններ և երջանիկ օրեր ենք մաղթում:
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно