Տեղեկատվական հանդիպում պատանիների հետ
Մայիսի 3-ին Օխտարի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում պատանիների հետ։ Մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, այնուհետև «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրին, դիտեցին հոլովակներ կրթապիտակների, ինչպես նաև տեղեկատվական սոցիալական իրավունքների մասին, կատարեցին խբային աշխատանքներ ։
Տեղի ունեցավ նաև Արցախյան վերջին պատերազմում հերոսացած` դպրոցի շրջանավարտ Կարեն Գրիգորյանի անունը կրող «Փառքի եւ հավերժության անկյունի» բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների ծնողները, ազգակիցները , 2020 թ . պատերազմի ժամանակ վիրավորված տղաները , Սյունիքի մարզպետի տեղակալ` Կարո Ավանեսյանն ու մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ` Մերի Գանդալյանը, քահանա ` Տեր Շիրակը ։Հանդիպմանը հաջորդեց ծառատունկ՝ նվիրված Արցախի 2020թ. նահատակների հիշատակին։
Ծրագիրը իրականացվում էԿապանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն-ի,ԾԻԱԾԱՆ -Առաջնորդների Զարգացման Կենտրոն-ի կողմից, #ԵԱԴ՝ «Երիտասարդների իրավունքների դեսպաններն ընդդեմ COVID-19-ի» ծրագրի տեղական դրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից։