Վարչապետը պաշտոնական այցով Կապանում էր


  Հուլիսի 5-ին պաշտոնական այցով Կապանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ այցելեց Մեղրի, Քաջարան, ապա հանդիպեց Կապանի բնակիչների հետ: Թերեւս բոլոր քաղաքներից Կապանն ամենայուրահատուկն էր մարդկանց հետ հարց ու պատասխանի ձեւաչափում:
 

 Այնպիսի տպավորություն էր, որ վարչապետն այցելել էր մանկատուն, իսկ մանկատան սաներերից յուրաքանչյուրն  այնքան շատ էր ուզում որդեգրվել, որ վարչապետն ուղղակի ապշել էր: Տարիներով հավաքված ցասում, լսված եւ հասկացված լինելու բազմաթիվ փորձեր, անարդարության հանդեպ պայքար. Այս ամենը միանգամից, մեկ օրվա մեջ, մի մարդուն ուղղված ի հայտ եկան: 



 Քաղաքին վերաբերող հարցերին քաղաքապետի պատասխաները բնակիչները ոչ միայն լսել չցանկացան, այլեւ վանկարկումներով եւ գոռոցներով ընդհատում էին նրան:





Ի դեպ հանդիպման հաջորդ օրը քաղաքապետը հրաժարականի դիմում ներկայացրեց:



<<Ժողովուրդ ջան, մեր այցի նպատակը շատ պարզ է,  երկու նպատակ ունի, նախ տեսնել ո՞նց եք եւ ո՞նց եք զգում Ձեզ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, զգո՞ւմ եք հաղթանակած, զգո՞ւմ եք հզոր, զգո՞ւմ եք սեփականատերը Հայաստանի Հանրապետության , զգո՞ւմ եք որ դուք եք Հայաստանի Հանրապետությունում իշխանության կրողը, այն փոփոխությունը, որը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետոթյունում որեւէ իմաստ չի ունենա, եթե յուրաքանչյուրդ չզգա իր հաղթանակը: Կապ չունի թե ինչ սոցիալական, ֆինանսատնտեսական վիճակում կլինեք, երբեք թույլ չտաք որեւէ մեկը իշխի Ձեր վրա>>,- այսպես ողջունեց կապանցիներին Նիկոլ Փաշինյանը:Բնակիչների հարցերը բազմաբնույթ էին, սկսած բնապահպանական խնդիրներից վերջացրած գույքի ապօրինի բռնագրավումները:


 


 <<Տարիների ընթաքում ես շատ եմ երազել, որ գա այս պահը, որ բարձրաձայնենք մեր Կապանում կատարվող անօրինականությունների մասին, որը տիրում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներում: Մանկապարտեզների տնօրեն են նշանակում քաղաքապետի բարեկամուհուն, իսկ մեզ որպես ոչ իրենց թիմակիցներ, չգիտես ինչու զրկում են աշխատելու հնարավորությունից: Վերջում լսել եմ միայն քաղաքապետի արտահայտությունը, որ քանի ինքը քաղաքապետ է ես չեմ աշխատելու>>,- իր բողոքն այսպես արտահայտեց  մանկապարտեզի նախկին երաժիշտ- դաստիարակը: Վարչապետը խոստացավ , որ բոլոր խնդիրները ֆիքսվել են եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կուսումնասիրվեն: Պատկերն իսկապես ապշեցնող էր, հավանաբար վարչապետի հիշողություններում դեռ երկար մնան գոռացող եւ օգնություն կանչող կապանցիների դեմքերը:











Վարչապետը նկատեց նաև, որ մեր տարածաշրջանում այսքան տարիներ տիրել է տեռորի և վախի մթնոլորտ ղեկավարության կողմից, և ժողովրդին հորդորեց չիրականացնել հակատեռոր ղեկավարության նկատմամբ, և նշեց որ ղեկավարների հետ հանդիպումները շարունակական բնույթի են լինելու: 






Նոր սերունդը հասցրեց նկարվել Նիկոլ Փաշինյանի հետ:




скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 6-07-2018, 12:47
0
1 704

Նմանատիպ հայտեր


Սկիզբ