Պահանջվում է աշխատակից Կապանում

«ՊՐԵՄԻԵՐ ՖՈՒԴՍ» ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուներ ք. Կապանում «MAKFA» ապրանքանիշը վաճառելու համար:



Աշխատանքի նկարագրություն՝
  •  Նոր հաճախորդների ներգրավում,
  •  Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
  •  Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
  •  Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում,
  •  Վաճառակետերում ապրանքի դասավորվածության ապահովում,
  •  Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
  •  Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:

Պահանջվող որակներ՝
  •  Անձնական մեքենայի առկայություն,
  •  Արագ կոմնորոշվելու, հաշվարկներ կատարելու կարողություն,
  •  Վաճառքի հմտությունների տիրապետումը և աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեն ուղարկել hr@premierfoods.am էլեկտրոնային հասցեին՝ պարտադիր նշելով հաստիքի անվանումը:


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 18-01-2018, 18:12
0
4 440

Նմանատիպ հայտեր


Սկիզբ