Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան

Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի Ներկայացման Հրավեր. ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպությունների համար






28-12-2018

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:


Ծրագիր`

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

Հղում No`

BMZ-N 2009.6657.2

Ծրագրի դոնոր`

KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա

Դրամաշնորհ տրամադրող`

ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) և ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը

Պայմանագիր`

Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման

Հայտարարության սկիզբ՝

Դեկտեմբերի 26, 2018

Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ՝

Փետրվարի 15, 2019, 18:00

Հայտադիմումների ներկայացման ձևը`

Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով.

Հայտադիմումների  թղթային փաթեթների ներկայացման հասցեներ`

ՀՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին

 կամ ՊՏԱԾ-Հ ք. Երևանի գրասենյակ, ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին

Հայտադիմումների  էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեներ՝

h.khachoyan@consecoard.am; m.nalbandyan@consecoard.am

Հայտադիմումների լեզու՝

Հայերեն


Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետևյալ փաստաթղթերից ՝

1.    Ծրագրային հայտ
2.    Գործողությունների պլան
3.    Ծրագրի բյուջե
4.    Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
5.    Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն

1-3 կետերում նշված ձևաթղթերի, ՊՏԱԾ-Հ ՓԴԲ ուղեցույցի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. h.khachoyan@consecoard.am կամ զանգահարել +37493.54.99.55 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 18-01-2019, 23:33
0
81

Նմանատիպ հայտեր


Սկիզբ