Փոքրիկ Անին

 

 Փոքրիկ Անին ծնվել է 2010թ. հունիսի 14-ին Երևանում: Սովորում է Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում և <<բարձր մակարդակ>> չափանիշներին համապատասխան գիտելիքներով փոխադրվել է 2-րդ դասարան: Սովորում է Կապանի թիվ 2 երաժշտական դպրոցի վոկալ բաժնում, որը, գերազանց գնահատականով ավարտելով, փոխադրվել է 2-րդ դասարան: Հաճախում է Կապանի մշակույթի կենտրոնի մանկական երգի ստուդիա (գեղ. ղեկավար` Մելինե Խաչատրյան)` մասնակցելով մանկական բոլոր քաղաքային միջոցառումներին, ժամանակին հաճախել է նաև <<Պարի աստղեր>> պարի ստուդիա (գեղ. ղեկավար՝ Էրիկ Քոչարյան): Հաճույքով է մասնակցում Կապանում գործող Ամերիկյան կենտրոնի կազմակերպած անգլերեն դասընթացներին: Սիրում է երգել, պարել, գրել, կարդալ, դաշնամուր նվագել, բանաստեղծություններ հորինել:  Հետաքրքասեր, անկաշկանդ, բարի ու հոգատար երեխա է և չի հանդուրժում սուտը, կոպիտ խոսքն ու արարքները: Անին նաև շատ նպատակասլաց է, երազում է դառնալ լեզվաբան, այցելել տարբեր երկրներ, ծանոթանալ նրանց կենցաղին ու մշակույթին: Հարցասեր է, սիրում է ստանալ բոլոր հարցերի պատասխանները, երբեմն ունեցած տեղեկությունն այնքան շատ է լինում, որ հազիվ ենք <<լռեցնում>>: Շատ է սիրում ոչ միայն անակնկալներ ու նվերներ ստանալ, այլև հաճելի ակնթարթներ պարգևել իր շրջապատի սիրելի մարդկանց, ընկերներին: Չնայած բնավորության որոշ կամակորությանը՝ հեշտությամբ է ընկերանում, հարմարվում նոր միջավայրին: Ազատ ժամանակ անվաչմուշկ և հեծանիվ է վարում, գրքեր կարդում, խաղում հասակակիցների հետ: Երազում է երգ նվիրել մայրիկին…


 





















скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 20-07-2017, 11:37
0
996

Նմանատիպ հայտեր


Սկիզբ