«Մասնակցային Քաջարան» ծրագիր



  • Հուլիսի 26-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ասուլիս, որի ժամանակ ԶԼՄ ներկայացուցիչներին և շահագրգիռ կողմերին ներկայացվեցին Քաջարան համայնքում 300 բնակիչների և 10 Քաջարանի ավագանու անդամների հետ իրականացված հետազոտության արդյունքները։ «Մասնակցային Քաջարան» ծրագիրն իրականացվել է Կապանի քաղաքացիական-երիտասարդական կենտրոնի /Կապանի ՔԵԿ/ նախաձեռնող թիմի կողմից, որը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից «Հանրային Մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» /ՀաՄաՏեղ/ ծրագրի շրջանակում «Համայնքների Ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի աջակցությամբ։
  • Սա ծրագրի ավարտին նախատեսված գործողություն էր ու կրկնակի հետազոտություն էր, որը նպատակ ուներ բացահայտելու նաև իրականացված ծրագրի արդյունավետությունը : Ըստ կազմակերպիչների  ծրագիրն իր հիմնական նպատակին հասել էր, բնակիչները տեղեկացված են ՏԻՄ-ից, համայնքի ավագանին էլ գիտի իր լիազորությունները ու պարտականությունները , համայնքի երիտասարդները ակտիվ են և ներգրավված են ՏԻՄ-ի գործունեությանը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 27-07-2017, 11:10
0
341

Նմանատիպ հայտեր


Սկիզբ