Էլեկտրոնային աշխարհ թեմայով դասընթաց կապանցի երիտասարդների համար
2017թ.-ի նոյեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցավ դասընթաց նվիրված էլեկտրոնային աշխարհին, համակարգչային ծրագրերին և ինֆորմացիայի ճիշտ կառավարմանը: Դասընթացի թեման ընտրված էր հաշվի առնելով ներկայումս լայնորեն կիրառվող համակարգչային տեխնիկան, երիտասարդների մոտ հետաքրքրվածությունն այս ոլորտի հանդեպ և նորարարական գաղափարների ի հայտ բերման հնարավորությունը: Դասընթացը շարունակական կլինի, հետաքրքրվողները կարող են դիմել info@kapan.in հասցեով:

















