Կապանում ավագանու նիստը չկայացավ

 

Քաղաքապետը եւ ավագանին պետք է մեր շահերը պաշտպանեն»

Այսօր Կապանում ավագանու նախատեսված նիստը չկայացավ։

Ավագանու օրակարգում ընդգրկվել էր Կապան համայնքի Արծվանիկ, Սեւաքար Չափնի գյուղական բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին որոշման նախագիծ: Սակայն հարակից համայնքների բնակիչները եկել էին նիստը բոյկոտելու եւ իրենց բողոքն ինչ-որ կերպ տեղ հասցնելու:

«Դուք բողոքելու, քաղաքացիական ահնազանդություն դրսեւորելու իրավունք ունեք, բայց ոչ ավագանու նիստը խափանելու միջոցով: Այլ մեթոդներ կան»,-ներկաներին ասաց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը:

«Մենք բազմաթիվ անգամներ բողոքել ենք, մի հասարակ հարցի պատասխան չենք կարողանում գտնել, թե ինչ հեռավորության վրա պետք է ապրենք պոչամբարից: Ում հարցնում ես՝ չգիտի, մեր Արծվանիկի պոչամբարին տրվել է հինգերորդ կարգի վտանգավորության աստիճան, բայց ես վստահ եմ, որ երրորդ կարգ էլ կլինի: Ոչ մի բան նորմալ չի ստուգվել: Մենք հիմա այլ տարբերակ չունենք, սա պայքարի միակ ձեւն է, քաղաքապետը եւ ավագանին պետք է մեր շահերը պաշտպանեն»,- համայնքի բնակիչների ստորագրությունները ձեռքին՝ այսպես էր բացատրում իրենց քայլը Արծվանիկի բնակիչ Մհեր Ստեփանյանը:

Չափնի համայնքի բնակիչները նշում էին, որ ընդամենը 300 մետր հեռավորություն ունեն պոչամբարից, իրենց համայնքն էլ միակն է, որ փոսի մեջ է գտնվում եւ մարդիկ գարշահոտությունից խեղդվում են: Համայնքի ղեկավարն իր առողջական խնդիրները հենց պոչամբարի հետ է կապում՝ միաժամանակ նշելով, որ այլ ելք չունի, գյուղացիական տնտեսություն ունի, զավակներ, որոնք իր հետ ապրում են այդտեղ եւ փորձում է հայրենի գյուղում զարգացնել իրենց բիզնեսը, ինչին, սակայն, բնապահպանական խնդիրները խոչընդոտում են: Նրա հավաստմամբ՝ համայնքում պատմական նշանակության վայրեր կան, որոնք պոչամբարի տակ են մնացել:

Անհանգիստ քաղաքացիները շարժվեցին՝ հանդիպելու բնապահպանության նախարարին, որը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ լրագրողներին հանդիպեց մարզպետարանի նիստերի դահլիճում: Չստացվեց ճշտել նախարարի այցելության հիմնական պատճառը, քանի որ այլ հանդիպման էր շտապում եւ լրագրողներին առանձին հարցազրույց չտվեց:


Նյութի սկզբնաղբյուրը ՝ asparez.am
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 14-09-2018, 20:04
0
3 529

Նմանատիպ հայտեր


Սկիզբ