Համայնքապետարանում հանդիպումը դրական արդյունքներ տվեց

Սպանդարյան 4-րդ նրբանցքով հոսող առվակի մասին վերջերս շատ ենք ներկայացրել: Այն շարունակում է հոսել և անհանգստություն պատճառել բնակիչներին: Չնայած պատասխանատու իրեն ոչ ոք չի ցանկանում որակել, ամեն դեպքում 18.05.2019թ. համայնքապետարանում կազմակերպված հանդիպմանը ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը:




  Նախքան քննարկում սկսելը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ այդ թաղամասին կոյուղաջրերը այս կամ այն կերպ միախառնվում են այդ ձորակով հոսող ջրերին, և հայտնեց իր մտավախությունը, թե արդյոք այս հարցի լուծումը չի՞ բերի մեկ այլ խնդրի: Սակայն բնակիչները վստահեցրին, որ նման խնդիր չի կարող ի հայտ գալ, բայց և այնպես վերջնական պայմանավորվածության ժամանակ կասկածելի այս հանգամանքի լուծման համար պահուստային տարբերակ առաջարկվեց համայնքապետի կողմից, որն էլ համաձայնության արժանացավ Կապանի ԼՀԿ տնօրեն Դավիթ Թովմասյանի կողմից:






  Կավարտի լքված հանքավայրից եկող դրենաժային ջրերից մետաղներ կորզելու նպատակով <<ԳԵՎԼԵՌ>> ՍՊԸ տնօրենը հավաստիացրեց, որ եթե ֆորս-մաժորային իրավիճակներ չլինեն, ապա առաջիկա 3 ամիսների ընթացքում բնակիչների տների մոտով հոսող թթվային ջրերը այլևս այդ ջրատարով չեն հոսի, այլ կտեղափոխվեն նրանց կողմից պատրաստվող տարածք, այնտեղ վերամշակումից հետո pH-ի 5-ից 6 միավորով ջրերը կոմբինատի կանգառի մոտ կմիախառնվեն ձորակին:


 
  Հաջորդիվ քննարկվեց Կապանի ԼՀԿ-ի կողմից, մարդկանց անհանգստություն պատճառող ջրատար, բաց թողնվող ավելցուկային ջրերի հարցը: Վերջիններս նույնպես վստահեցրին, որ ամենաուշը մինչև ամռան վերջ նրանք իրենց ավելցուկային ջրերը կտեղափոխեն Նորաշենիկի ձորի Թեջադինի հանքավայր, և այդ ջրերը այլևս չեն հոսի մարդկանց բնակելի տների մերձակայքով և անհանգստություն չեն պատճառի բնակիչներին:


  Այսպիսով կլոր սեղանի շուրջ քննարկման արդյունքում, 3 սերունդների ընթացքում այս ջրատարով հոսող ջրերից տուժած կապանցիները ստացան վերջնական խոստումներ, որ մինչև 2019 թվականի ամռան վերջը նրանց անհանգստացնող ջրատարով այլևս ոչինչ չի հոսի: Չնայած բնակիչները ասացին, որ նմանատիպ խոստումներ բազմիցս են լսել, բայց հավելեցին նաև, որ խնդիրը դեռևս այս մակարդակի չէր բարձրացվել և նրանք նմանատիպ ուշադրության չէին արժանացել: Բնակիչները լիահույս սպասում են այս հարցի իրական և վերջնական լուծմանը:



Սիրելի բարեկամ, եթե դուք ծանոթ չեք այս խնդրին, կարող եք դիտել առաջին և երկրորդ հրապարակումները:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 1-06-2019, 15:42
0
755

Նմանատիպ հայտեր


Սկիզբ